ՊՆ Կամազը շրջվել է. զինծառայողը մահացել է Ապր 24,2012 19:08 Այսօր` ապրիլի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի Թեժ լեռ կոչվող դաշտամիջյան ճանապարհի 6-րդ կմ հատվածում տեղ է ունեցել ավտովթար։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 42-ամյա Արսեն Աքելյանը, վարելով “Կամազ 4310” մակնիշի ՊՆ-2181-Տ համարանիշի ավտոմեքենան, նշված հատվածում շրջվել է։ Վիրավոր վիճակում նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել …
Քիմ Քարդաշյանը կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ապր 24,2012 19:03 Քիմ Քարդաշյանը կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: “Եկեք միասին հավաքվենք եւ հիշենք 1,5 միլիոն մարդկանց, որոնք սպանվել են 1915թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ժամանակ”,- գրել է Քիմը Twitter-ի իր միիկրոբլոգում:Հանրահայտ հեռուստաաստղը նաեւ անցած տարի էր կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հրդեհ Բուսաբանական այգում Ապր 24,2012 18:45 Երեւանում, այսօր` ապրիլի 24-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Բուսաբանական այգում ծուխ է նկատվում: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.09-ին, մարվել` 14.27-ին: Այրվել է 1000 քմ բուսածածկ տարածք եւ 20 ծառ:
Կոկաինով բանաններ Ապր 24,2012 18:32 Լեհաստանի երկու սուպերմարկետների աշխատակիցները Էկվադորից ներմուծված բանանների արկղներում ավելի քան 100 կգ կոկային են հայտնաբերել:Առեւտրի ցանցի ներկայացուցիչը հայտարարել է, որ ոչ իշխանությունները, ոչ խանութների աշխատակիցները չգիտեն, թե ինչ կերպ է մրգերի մեջ թմրանյութերի խմբաքանակ հայտնվել: Վերջին ամսվա ընթացքում էկվադորցիներն արդեն երկրորդ անգամ են լեհերին բանանի հետ նաեւ թմրանյութ ուղարկում: Մարտի 30-ին կրկին բանանի արկղերում թմրանյութեր …
Երթ` Լոնդոնում նվիրված Ցեղասպանության 97-րդ տարելիցին (տեսանյութ) Ապր 24,2012 18:27 Հայերը երբեք չեն մոռանա Ցեղասպանությունը: Որտեղ էլ որ ապրում են մեր հայրենակիցները, այդ օրը մեկ մարդու պես ոգեկոչում են անմեղ զոհերի հիշատակը, տարբեր միջոցառումներ կազմակերպում, մասնակցում երթի: Երեկ էլ Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված երթ է կազմակերպվել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի Հայկական եկեղեցական խորհրդի կազմակերպած երթին մասնակցել է ավելի քան հազար մարդ: Նրանք քայլել են Լոնդոնի …
Հրաբուխն արթնացել է Ապր 24,2012 18:23 Ինդոնեզական Սուլավեսի կղզում սկսվել է Լոկոն հրաբխի ժայթքումը: EFE գործակալության տվյալով` հրաբուխը օդ է նետել մոխրի ու փոշու սյուն, որի հետեւանքով խառնարանից 5 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ: Շրջանի բնակչությանը խորհուրդ է տրվել չմոտենալ հրաբխին: Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսին Լոկոնի ժայթքման ժամանակ բնակչությունը տարհանվել էր հրաբխի խառնարանից շուրջ 3.5 կմ շառավղով:
Ամերիկահայերի երթը Վաշինգտոնում (տեսանյութ) Ապր 24,2012 18:19 Հայոց Ցեղասպանության հիշատակման նախօրեին, երբ Միացիալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման պետք է հրապարակի Եղեռնի զոհերին նվիրված իր ամենամյա ուղերձն, ամերիկայի հայերը Վաշինգտոնում երթի են դուրս եկել: Նրանք բողոքի ակցիա են անցկացրել Սպիտակ տան առաջ` կոչ անելով կատարել ԱՄՆ նախագահին խոստումը եւ Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի կոտորածը որակել որպես հայ ժողովրդի Ցեղասպանություն: Բողոքի ակցիան կազմակերպել …
Տիմոշենկոն հացադուլ է սկսել Ապր 24,2012 17:06 Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հացադուլ է սկսել: Այս մասին հայտարարել է նրա պաշտպաններից մեկը՝ Բարձրագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Վլասենկոն: Նրա խոսքերով՝ “Բատկիվշչինայի” առաջնորդը հրաժարվել է սնունդ ընդունել՝ սկսած ապրիլի 20-ից: Այդ օրը Տիմոշենկոյի տեղափոխել են Կաչանովյան գաղութից հիվանդանոց: Վլասենկոն պնդում է, որ կալանավորը հիվանդանոց տեղափոխման համար համաձայնություն չի տվել: Բուժհաստատություն նրան բռնի կերպով են …
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում`Հայոց ցեղասպանության հարցի շուրջ (տեսանյութ) Ապր 24,2012 17:03 Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ այսօր Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծեծկռտուք է սկսվել: “Չերքեզների ցեղասպանության հարցի քննարկման ժամանակ ես ասել էի, որ մենք չպետք է բարձրացնենք այդ հարցը, քանի որ դրան կհաջորդի հայկական հարցը: Իսկ ինչ պետք է մենք ասենք մեր եղբայր հայերին, ովքեր հանդիսանում են մեր հայրենակիցները”,-հայտարարել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջոնդի Բագատուրիան` բարձրացնելով …
ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿ Ապր 24,2012 16:59 Նովոսիբիրսկում ֆուտբոլային խաղի ժամանակ մահացել է թիմերից մեկի 23-ամյա ավագ Եվգենի Գերասիմովը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը` վկայակոչելով իրավապահներին, նախնական տեղեկության համաձայն` երիտասարդի սիրտը կանգ է առել: Ֆուտբոլի սիրողական մրցաշարն անցկացվել է քաղաքի մարզադպրոցներից մեկում: Հենց խաղի ժամանակ ակումբի ավագն իրեն վատ է զգացել, կանչվել է շտապ օգնություն, սակայն փրկել երիտասարդին չի հաջողվել: Комсомольская правда …
12 Փետրվար 21:05 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
13 Փետրվար 07:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
13 Փետրվար 15:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Նորագավիթում կյանքից զրկված 26-ամյա Մհերի մեքենայի վրա պայթուցիկ է եղել,հետապնդել են. ողբերգական դեպքից առաջ ինչ է կատարվել
13 Փետրվար 16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանը կարող է զրկվել եկամտի աղբյուրից և աշխատանքից. դիմում դատավորին
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
12 Փետրվար 21:05 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
08 Փետրվար 18:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերձավանի գյուղապետն անձամբ տանից նկարել ու հետևել է, թե ոնց են կյանքից զրկում հորաքրոջ որդուն
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան