Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Ապր 24,2012 16:44 ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշյուն, ԱՄՆ Սենատի անդամ Մարկ Քըրքը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:
Լեվոն Տեր-Պետրոսյանը չի առաջնորդել ՀԱԿ-ին` Ծիծեռնակաբերդ Ապր 24,2012 16:37 Հայ ազգային կոնգրեսի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ ներկա չէր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:armlur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն ՀԱԿ առաջնորդը ներկա չի եղել վատառողջ լինելու պատճառով:
Օբաման ցեղասպանությունների շարքում հայերին չի հիշել Ապր 24,2012 16:28 ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման “Այլևս երբեք” ելույթում հիշատակել է մի քանի ցեղասպանությունների մասին, Հոլոքոսթը համարել մարդկային բարբարոսությունների գագաթնակետը, սակայն Հայոց Ցեղասպանությանը չի անդրադարձել:ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել` արձագանքելով Օբամայի այս ելույթին:”Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում հնարավորություն ունի Ցեղասպանությունը նկարագրող իրական բառն օգտագործել` պատշաճորեն դատապարտելով և ոգեկոչելով Հայոց …
Արձանի ոտքերը գողանալուց հետո տարել են նաեվ արձանի գլուխը (ֆոտո) Ապր 24,2012 16:09 Երևան-Չարենցավան մայրուղու վրա ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ նկատել է, որ Տղամարդու և կնոջ հայտնի արձանը կրկին թալանվել է: Մոտ մեկ տարի առաջ երկաթից պատրաստված հուշարձանի՝ Տղամարդու ոտքերի հատվածը գողացվել էր: Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ չկա նաև Տղամարդու գլուխը:
Թուրքիա, ներողություն խնդրիր եվ սգա 1915-ը. Radikal Ապր 24,2012 15:58 Թուրքական Radikal-ի սյունակագիր Ալի Թոփուզն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտման Թուրքիայի թեզերին՝ առաջարկելով այդ ամենից ազատվելու համար հրաժարվել ժխտողականությունից եւ պատրաստ լինել փոխհատուցման։ Թուրք լրագրողը նշում է, թե դժվար է խոսել 1915-ից, սակայն լռելն է անհնար է։ “1915-ի մասին հեշտությամբ խոսելու 2 ճանապարհ կա՝ ժխտողականություն եւ սուգ։ Ժխտողականության ճանապարհը պետության ընտրած ճանապարհն է։ Սուգն ընտրել …
ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ Ապր 24,2012 15:42 Շտապօգնության ծառայության աշխատակիցները armlur.am-ի թղթակցի հետ զրույցում, ասել են, որ օրվա ընթացքում դեպքեր տեղի չեն ունեցել, հարկ եղած դեպքում կցուցադրվի առաջին բուժօգնություն: Այս մասին հաղորդում է armlur.am-ի թղթակիցը Ծիծեռնակաբերդից: Ներկա պահին շտապօգնության աշխատակիցները գտնվում են Ծիծեռնակաբերդում:
ՀԱԿ-Ը ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ Է Ապր 24,2012 14:45 Ինչպես տեղեկացնում է armlur.am-ի թղթակիցը Ծիծեռնակաբերդից, քիչ առաջ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Ծիծեռնակաբերդ են այցելել, ՀԱԿ անդամները, հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
ԼՂՀ նախագահի ուղերձը` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ապր 24,2012 14:33 “Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես ցավի ու կոտորածի, զրկանքի ու կորստի օր, որը միավորում է աշխարհի բոլոր հայերին` ոգեկոչելու 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Միավորում է` ընդդեմ չարի ու ոճրագործության, բռնության ու ահաբեկչության, որը պետք է անպայմանորեն ճանաչվի ու դատապարտվի աշխարհի առաջադեմ մարդկության կողմից: …
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք Է մատուցել Ա. կարապետյանը Ապր 24,2012 14:12 Ինչպես տեղեկացնում է armlur.am-ի թղթակիցը Ծիծեռնակաբերդից, Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք Է մատուցել “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ կարապետյանը:
Պետք է հիշենք ու պարտավոր ենք. Ս. Օհանյան Ապր 24,2012 13:53 Պարտավոր ենք մեր հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանությունը նորմալ մակարդակով կազմակերպել։ “Այս օրվա դասը մեկն է. պետք է հիշենք ու պարտավորվենք` ինչպես ենք նվիրված լինելու մեր հայրենիքին: Ինձ վերաբերող մասով` պարտավոր ենք մեր հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանությունը նորմալ մակարդակով կազմակերպել”,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
12 Փետրվար 21:05 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
13 Փետրվար 07:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
13 Փետրվար 15:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Նորագավիթում կյանքից զրկված 26-ամյա Մհերի մեքենայի վրա պայթուցիկ է եղել,հետապնդել են. ողբերգական դեպքից առաջ ինչ է կատարվել
13 Փետրվար 16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանը կարող է զրկվել եկամտի աղբյուրից և աշխատանքից. դիմում դատավորին
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
12 Փետրվար 21:05 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
08 Փետրվար 18:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերձավանի գյուղապետն անձամբ տանից նկարել ու հետևել է, թե ոնց են կյանքից զրկում հորաքրոջ որդուն
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան