Ասպարեզ ակումբը ԿԸՀ-ին առաջարկում է ընտրական բոլոր տեղամասերում տեղադրել տեսախցիկներ Ապր 20,2012 17:54 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը առաջարկ է արել.”Հարգելի պարոն Մուկուչյան, Հաշվի առնելով ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունները հնարավորինս առանց ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների անցկացնելու հրամայականը, իշխանությունների հայտնած բազմաթիվ խոստումներն ու մտադրությունները՝ ընտրությունները ազատ եւ արդար անցակացնելու մասին, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական ընդգրկուն եւ հուսալի վերահսկողության կարիքը, Առաջարկում եմ. …
Դոլարի գինը Ապր 20,2012 17:47 Այսօր՝ ապրիլի 20-ին, բորսայում կայացել է 2,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 392.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 392.48 դրամ:
Ա.Մինասյանն իր շանսերը քիչ չի գնահատում թիվ 4 ընտրատարածքում Ապր 20,2012 17:36 Թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված պատգամավորի թեկնածուի, անկուսակցական, զինվորական Ալեքսան Մինասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ թեև նոր է պատրաստվում մտնել քաղաքական ասպարեզ, սակայն կարծում է, որ թիվ 4 ընտրատարածքում առաջադրված հայտնի թեկնածուների հետ ընտրապայքարում իր շանսերը քիչ չեն: Թե ինչպես կլինի ընթացքը, թեկնածուն չմանրամասնեց, և խորհուրդ տվեց՝ սպասել ընտրությունների ավարտին: Հարցին` առաջադրված …
Կանեփանման զանգված է հայտնաբերվել Ապր 20,2012 17:16 Ապրիլի 19-ին` ժամը 16.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Տիգրան Պետրոսյան փողոցից բերման են ենթարկել 1983-ի ծնված Արթուր Օ.-ին, որի մոտ հայտնաբերվել է 7 գրամ կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Վեցոտանի երեխան վիրահատվել է Ապր 20,2012 17:07 Պակիստանցի վիրաբույժներն արտասովոր վիրահատություն են կատարել` հեռացնելով վեցոտանի երեխայի 4 ոտքերը: Վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել:Վիրաբույժները ենթադրում են, որ սկզբնական փուլում մոր արգանդում երկվորյակ երեխաներ են եղել, որոնց աճը նորմալ չի ընթացել եւ ոտքերը միացել են արդեն լույս աշխարհ եկած երեխային: Վիրահատությանը մասնակցել են 5 բժիշկներ: Ինստիտուտի գլխավոր բժշկի խոսքով երեխայի 6 ոտքերը գենետիկական հիվանդության …
24–ամյա Էվելինան վրաերթի է ենթարկել ԱԱԾ -ի աշխատակիցներին (տեսանյութ) Ապր 20,2012 17:00 Երեկ, ապրիլի 19-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության (ՔԳՎ) Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ) քննության բաժնի և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են երեք օր առաջ Նալբանդյան 104 շենքի դիմաց 3 քաղաքացու վրաերթ կատարած վարորդին։ Ինչպես armlur.am –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 16-ին, ժամը 13.50-ի սահմաններում Տոյոտա Պրադո մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նալբանդյան 104 …
Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ կգործի անվճար տրանսպորտ Ապր 20,2012 16:52 Երևանի քաղաքապետի 2012թ. ապրիլի 16-ի “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին” որոշման համաձայն` 2011թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները “Հրազդան”մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով. թ. 1 երթուղի – Հրազդան մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի …
Ռուսական գյուղը բոցերի մեջ է Ապր 20,2012 16:43 Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի Տիգդա գյուղը բոցերի մեջ է: Այրվել է 46 բնակելի տուն:Հրշեջներին չի հաջողվում կրակը մարել, այն տարածվում է` բռնկելով նաեւ նավթամթերքներով տարողությունները: Կրակի տարածմանը նպաստում է ուժեղ քամին:Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ներկայացուցիչը հայտնել է, որ գյուղում կա 1.245 տուն:
Շունը մատնում է տիրոջ բնավորությունը Ապր 20,2012 16:34 Բրիտանական Bath Spa համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ շների ցեղատեսակից կարելի է պարզել տիրոջ բնավորությունը, -գրում էThe Telegraph-ը:Մասնագետները գտնում են, որ մարդիկ հակված են այնպիսի շներ ընտրել, որոնք որեւ է կերպ արտացոլում են իրենց սեփական ինքնությունը:Օրինակ`որսորդական շների (կոկեր-սպանիել, ռետրիվեր, կարմիր սեթեր) տերերն ունեն մեղմ, հանդուրժող բնավորություն: Թերիերների տերերը բնութագրվում են որպես անկայուն մարդիկ: …
Մինի լողավազան, որից երբեք ջուր չի թափվում Ապր 20,2012 16:07 Իտալական Zucchetti ընկերությունը մինի լողավազան է ստեղծել, որը կարող է տնային պայմաններում փոխարինել սպա կենտրոնը,- տեղեկացնում է style.rbc.ru -ը:Յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ լողավազանից ոչ մի կաթիլ ջուր դուրս չի թափվում: Նախագծի հեղինակներն են իտալացի ամուսիններ Լյուդովիկա և Ռոբերտո Պալոմբաները: Լողավազանն օժտված է մերսման եւ ջրի ջեռուցման բացառիկ հատկություններով: Լողավազանի տակ տեղակայված են դիոդային ետնալույսեր:
20:04 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ կրակոցներ են հնչել Մալաթիայում. կրակել են տարադրամի աշխատակցի վրա ու հափշկատել 50.000 դոլար
07:47 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
10 Փետրվար 21:18 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նույն օրը մատանին հետ եմ տվել»․ Գայա Արզումանյանի բացահայտումը՝ առաջարկության և բաժանումի մասին
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
05 Փետրվար 12:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին քննչական են տարել ու մեղադրանք առաջադրել
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան