ԺՈՒԿ-Ը ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵՑ Մար 22,2012 14:08 “Ժողովրդավարական ուղի” կուսակցության վարչության որոշմամբ ԺՈՒԿ նախագահ Մանուել Մանուկի Գասպարյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է մասնակցելու ս/թ մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին՝ թիվ 3 ընտրատարածքում, որպես պատգամավորության թեկնածու: Այսօր՝ մարտի 22-ին, առավոտյան ժամը 11.10-ին, Մանուել Մանուկի Գասպարյանի առաջադրման փաստաթղթերը հանձնվել է թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ գրանցման: Այս մասին հայտնում է կուսակցության մամլո ծառայությունը։
Հեղաշրջում Մալիում. զինվորականները գրավել են նախագահի նստավայրը Մար 22,2012 13:49 Մալիի մայրաքաղաք Բամակոյում իշխանության դեմ պայքարող բանակային ստորաբաժանումները շրջապատել են նախագահական նստավայրը: Բախումներ են եղել հեղափոխականների ու իշխանությանը հավատարիմ ստորաբաժանումների միջև: Մայրաքաղաք զրահատեխնիկա է մտցվել: Զինվորականները կալանքի տակ են վերցրել մի քանի նախարարի, այդ թվում նաև Արտաքին գործերի նախարարին: Կատարվածը պետական հեղաշրջում է որակվում: Թե որտեղ է գտնվում երկրի նախագահը, պարզ չէ, սակայն Reuters գործակալության …
Վրաերթի են ենթարկել 16-ամյա մի պատանի եվ 17-ամյա մի աղջիկ Մար 22,2012 13:30 ՀՀ ոստիկանությունից աrmlur.am -ին հայտնում են, որ Մարտի 21-ին՝ ժամը 12.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 9/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա մի պատանու և, թողնելով պատահարի վայրը, հեռացել: Նույն օրը՝ ժամը 17.00-ին, “ԳԱԶ-32213” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 36/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա, որը …
Կախարդանքների եվ հրաշագործությունների մասին ֆիլմերը օգտակար են երեխաների համար Մար 22,2012 13:24 Բրիտանացի գիտնականները պնդում են, որ հրաշագործների ու կախարդանքների մասին ֆիմերը զարգացնում են երեխանների երևակայությունը, ստեղծագործական կարողությունները և ընդլայնում նրանց մտածողությունը: Հետազոտությանը մասնակցել են 52 դպրոցականներ, որոնց բաժանել են երկու խմբի: Խմբերից մեկը դիտել է “Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը” ֆիլմի այն կադրերը, որտեղ հարոսները օգտագործում են կախարդանքներ: Երկրորդ խմբին ցուցադրել են նույն ֆիլմը, բայց առանց …
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են լրագրող Գայանե Առուստամյանը եվ Ռուբեն Հայրապետյանը Մար 22,2012 13:07 Այսօր, մարտի 22-ին, պատգամավորության թեկնածուների առաջադրման վերջին օրը իրենց փաստաթղթերը Երևանի թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին են ներկայացրել “Ա1+”-ի աշխատակից Գայանե Առուստամյանը և ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Նշենք, որ այսօր այս ընտրատարածքում առաջադրման փաստաթղթերն է ներկայացնելու նաև “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Քարդաշյանի մայրը Twitter-ում տարածել է իր մերկ լուսանկարը Մար 22,2012 12:46 Քիմ Քարդաշյանի մայրը Twitter կայքում տարածել է սեփական մերկ լուսանկարը: Սա իհարկե այլազանություն է մտցրել Քարդաշյանների մերկ լուսանկարների ահռելի քանակության մեջ, բայց նաև վրդովմունք է առաջացրել: Լուսանկարում Քարդաշյանի մայրը 56-ամյա` Քրիս Ջեները, դեռ երիտասարդ է: Այդ ժամանակ նա հղի է եղել Ռոբ Քարդաշյանով: Ժամանակին Քարդաշյանների մայրը այդ կերպ շնորհավորել է իր որդուն՝ ծննդյան առիթով:
Պարզաբանում Մար 22,2012 12:40 Օրերս որոշ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ Երևան քաղաքի ակումբներից մեկում աղջկա են ծեծել: Մարտի 21-ին, ժամը 19.55-ին, 24-ամյա Սոսե Պ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում տվել, որ ս/թ մարտի 16-ին, ժամը 22.30-ին, Կորյունի փողոցում գտնվող ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցները կենցաղային հարցերի շուրջ ծագած տարաձայնության ժամանակ քաշել են իր թևերից ու մազերից և դուրս հանել …
Սամվել Ալեքսանյանը լրագրողներին առաջարկել է գրազ գալ, որ որեվէ մեկը իր դեմ չի առաջադրվի. ՀԺ Մար 22,2012 12:34 ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները երեկ խորհրդարանի միջանցքներում իրար պատմել են, թե ինչպես է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրենց առաջարկել է գրազ գալ, որ որևէ մեկը “իր դեմ” չի առաջադրվի Երևանի թիվ 7 ընտրատարածքում: “Լրագրողներից որևէ մեկը չի ընդունել Ալեքսանյանի գրազը` համարելով, որ տանուլ կտա: Ինքը` Ալեքսանյանն էլ առաջնորդվել է այդ կանխավարկածով, որովհետև երեկ նույն ընտրատարածքում “առաջադրվել …
Վարորդը դիմել է փախուստի Մար 22,2012 12:29 Մարտի 21-ին, ժամը 12.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի թիվ 172 տան մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա մի տղամարդու: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Կատարվում է քննություն:
Կառավարությունը 205 մլն դրամ կփոխանցի ՀայՌուսգազարդ-ին Մար 22,2012 12:21 Կառավարությունը 205 մլն դրամ կփոխանցի “ՀայՌուսգազարդ” ընկերությանը` որպես անապահով ընտանիքներին գազի մատակարարման համար տրվող մասնակի փոխհատուցում: Այս որոշումն ընդունվեց այսօրվա գործադիրի նիստում: “Այս գործառույթը շարունակական բնույթ է կրելու, իսկ նպատակն այն է, որ սոցիալական խոցելի խավերին օգնություն ցուցաբերվի, և նրանց ավելի էժան գներով մատակարարեն գազ”, – ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ մինչև 300 …
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
04 Մարտ 15:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը իմ դպրոցական ընկերն է եղել․ որոշակի գործողություններ եմ անում․ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյան
03 Մարտ 22:53 Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում դրամահավաքների մասին
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան