Կառավարությունը 205 մլն դրամ կփոխանցի ՀայՌուսգազարդ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը 205 մլն դրամ կփոխանցի “ՀայՌուսգազարդ” ընկերությանը` որպես անապահով ընտանիքներին գազի մատակարարման համար տրվող մասնակի փոխհատուցում: Այս որոշումն ընդունվեց այսօրվա գործադիրի նիստում: “Այս գործառույթը շարունակական բնույթ է կրելու, իսկ նպատակն այն է, որ սոցիալական խոցելի խավերին օգնություն ցուցաբերվի, և նրանց ավելի էժան գներով մատակարարեն գազ”, – ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ մինչև 300 խմ սպառումը գազը մատակարարվում է 100 դրամով` 132 դրամի փոխարեն, և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հանձնարարեց այս տարի ևս աշխատել “ՀայՌուսգազարդ”-ի հետ` ծրագիրը շարունակելու համար:




Լրահոս