Մարտի 14-ին Հայաստանի առավելապես արևմտյան շրջաններում, 15-ին, 16-ին հանրապետության ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին ամենուրեք ձյան տեսքով, 18-ին` առանց տեղումների եղանակ: ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ քամին հարավ-արևմտյան է 5-10 մ/վրկ, մարտի 15-17-ին առանձին վայրերում սպասվում է ուժգնացում 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի …