ՀՐԱՊԱՐԱԿԸ՝ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ Նոյ 22,2012 00:00 Երեկ կեսգիշերին՝ 1:00-ին, Հանրապետության հրապարակում ոչ մի լույս չէր վառվում, բացի լուսացույցներից եւ «Արենիա Մարիոթ» համալիրի լույսերից: Այնպիսի տպավորություն էր, որ Երեւանի քաղաքապետարանը փլուզվել է: Գոնե Կոբզոնից ամաչեին:
ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ԲՈՅԿՈՏԵԼ Նոյ 22,2012 00:00 Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունենալիք ավագանու նիստում քննարկվելու է նաեւ քաղաքապետարանում ֆինանսական աուդիտ անցկացնելու մասին հարցը: Ըստ որոշման նախագծի՝ ավագանին ցանկանում է աուդիտ իրականացնել՝ ուսումնասիրելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման 2011-2012թթ. ժամանակահատվածը: Ընդհանուր առմամբ, ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 12 հարց: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ավագանու անդամների մի մասը փորձելու է բոյկոտել նիստը, որպեսզի աուդիտ չանցկացվի: …
ԳՐԱՆՑՎԵԼ ԷՐ, ԲԱՅՑ… Նոյ 22,2012 00:00 ԱԺ չորս խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը երեկ չի կայացել քվորումի բացակայության պատճառով. ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չէին եկել խորհրդարան: Իսկ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը թեեւ երեկ վարում էր նիստը, սակայն չի գրանցվել: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է, թե ինչպես կարող է նիստը վարել առանց գրանցվելու, եւ հարցրել՝ հիմա Շարմազանովն այստեղ է (ԱԺ …
ՀԱՆԴԻՊՈՒՄ Նոյ 22,2012 00:00 ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը երեկ հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Կոնգրես» հյուրանոցի բարում, որտեղ նրանք տեւական ժամանակ ակտիվորեն զրուցել են: Մ. Վարդանյանը հանդիպումից հետո, սակայն, չի ցանկացել պատասխանել «Ժողովուրդ»-ի թղթակցի հարցին՝ հորդորելով իրեն հանգիստ թողնել:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՏ ԵՆ Նոյ 22,2012 00:00 ԱԺ 4 խմբակցությունների առաջարկով երեկ Ազգային Ժողովի արտահերթ նիստը քվորումի բացակայության պատճառով չկայացավ. գրանցվել էին 46 պատգամավորներ, բացակա էին 83-ը: ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները չէին եկել նիստին: Ու սա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը սահմանում է. «ԱԺ արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է ԱԺ նախագահը` ՀՀ նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի …
ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԲՈԼՈՐԸ ՀՀԿ-Ի ԿՈՂՔԻՑ ԵՆ ՓԱԽՉՈՒՄ Նոյ 22,2012 00:00 Երեկ ՀՀԿ-ն, ինչպես եւ խոստացել էր, բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե իշխանությունները պարզապես վախեցել են: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:-Պարո՛ն Սահակյան, ինչո՞ւ ՀՀԿ-ն փախավ ԱԺ արտահերթ նիստից: -Մինչեւ հիմա բոլորը ՀՀԿ-ի կողքից են փախնում, այսինքն՝ թուլության գրավականը ոչ ազնիվ խոսքն է, եւ …
Նոյ 22,2012 00:00 ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ աշխարհի տարբեր անկյուններ իրականացրած «վոյաժները» սկսել են «պտուղներ տալ»: ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Չիլիի Հանրապետության կառավարությունների միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին hամաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը: ՀՀ արտգործնախարարությունն առաջարկում է հավանություն տալ այդ համաձայնագրին: Ըստ այդ փաստաթղթի՝ երկու երկրների …
Նոյ 22,2012 00:00 Այս տարվա փետրվարին կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի (ՈԶ) հրամանատար, «Գել» մականունով Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանը: Պատճառն այն էր, որ նա զենք-զինամթերք էր վաճառել ՈԶ-ից: Սակայն գլխավոր դերակատարները՝ Գ. Գաբրիելյանն ու նրա հետ համագործակցած ՀՀ ՊՆ դեռեւս անհայտ պաշտոնյան, այդպես էլ մնացին անպատիժ: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Գաբրիելյանը ՊՆ-ին է վաճառել մեծաքանակ փամփուշտներ: Եւ …
Նոյ 22,2012 00:00 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, թե առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ կայացրել է իր որոշումը, սակայն հրաժարվել է բարձրաձայնել այդ մասին: Մյուս կողմից էլ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե իրենց համար նախընտրելի է, որ ԲՀԿ նախագահի թեկնածուն լինի Ծառուկյանը: Իսկ Սերժ Սարգսյանն այս օրերին Մոսկվայում է: Ենթադրվում է, որ նա փորձում է առաջիկա քաղաքական զարգացումների …
ՍԿՍԵՆՔ ՄԵԶԱՆԻՑ Նոյ 22,2012 00:00 Մոտ երկու օր առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում արձանագրված էր, թե ինչպես են ճանապարհային ոստիկանության տեսուչները, կոպտագույն խախտում կատարելով` ձայնային եւ լուսային ազդանշանները անջատած հոծ գիծը հատելով, վազանց կատարում, իսկ քաղաքացու դիտարկմանն ի պատասխան` հոխորտում. «Լավ ենք անում, արա՛, ա՛յ տղա…», «Դու աչքիս լրիվ խառնում ես իրար» եւ հայհոյում: Հայրենի ճանապարհային ոստիկանների հետ հաճախակի …
28 Նոյեմբեր 23:12 Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին