20-ամյա երիտասարդը Լոռու մարզում սպանել է մորը Դեկ 18,2012 18:33 Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.55-ին, Լոռու մարզի Պետրովկա համայնքի ղեկավարից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի մի բնակիչ սպանել է մորը: Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում՝ տնամերձ հողամասում, հայտնաբերել է 43-ամյա Սուսաննա Դավոյանի դիակը` բռնության հետքերով: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սպանություն կատարելու կասկածանքով, ժամը 13.45-ին Տաշիր քաղաքի Երևանյան …
Նարեկ Աբգարյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դեկ 18,2012 16:12 Հայ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը Կալինինգրադում ընթացող Եվրոպայի բաց առաջնությանը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայաստանի պատվիրակը կիսաեզրափակիչում ուժերը չափեց ռուսաստանցի Վասիլի Վետկինի հետ: Երեք ռաունդների արդյունքում 10-23 հաշվով Աբգարյանը պարտություն կրեց: Դեկտեմբերի 18-ին եզրափակիչում իրենց ուժերը կչափեն Կորյուն Սողոմոնյանը և Արամ Ավագյանը:
Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին Դեկ 18,2012 16:10 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին՝ ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին, ով այսօր Երևանում ներկա կգտնվի իր մասնակցությամբ նկարահանված “Շնորհավոր Ամանոր, մայրեր” ֆիլմի պրեմիերային: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ …
Սպասվում են տեղումներ Դեկ 18,2012 15:47 Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, առանձին հատվածներում՝ մառախուղ: Դեկտեմբերի 19-20-ը շրջանների զգալի մասում, 21-ին հանրապետության ողջ տարածքում, 22-23-ը արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, 20-21-ը հովտային շրջաններում՝ թաց ձյան և անձրևի տեսքով: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, …
75 ՄԼՆ-Ի ՅՈՒՐԱՑՈՒՄ Դեկ 18,2012 15:41 32-ամյա Դավիթ Մակարտիչյանը մեղադրվում է ապահովագրական ընկերություններից մեկից մոտ 75 մլն դրամ յուրացնելու մեջ: Երիտասարդը, լինելով “Ռոսգոսստրախ-Արմենիա” ԱՓԲԸ-ի` Նոր Նորք վարչական շրջանի վաճառքի կետի ղեկավար, 2010թ. սեպտեմբերի 22-ից մինչեւ 2012թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդների կողմից վճարված ապահովագրավճարներն ընկերության հաշվարկային հաշվին մուտք անելու փոխարեն յուրացրել է՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի` 74.962.273 դրամի գույքային վնաս: …
Մատաղիսի գործով մեղադրյալներին դատարանը անմեղ է ճանաչել Դեկ 18,2012 15:22 Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ անմեղ է ճանաչել աղմկահարույց Մատաղիսի գործով մեղադրյալ երեք երիտասարդներին: galatv .am-ի փոխանցմամբ` դատարանում այս պահին տասնյակ մարդիկ են հավաքված, ովքեր միաբերան “ուռա” են վանկարկում: Հուզված են ինչպես տղաները, նրանց ծնողները, երիտասարդներին սատարելու համար հավաքված բազմությունը, այլ նույնիսկ դատական կատարածուները: Հիշեցնենք, որ այս գործը ձգվել է շուրջ 9 տարի: …
Ուկրաինայում ցրտից 37 մարդ է մահացել Դեկ 18,2012 15:21 Ուկրաինայում 37 մարդ է մահացել ցրտահարությունից։ 37 ցրտահարվածներից 5-ը մահացել են հիվանդանոցում: Ընդհանուր թվով բուժօգնության դիմել է 190 մարդ, որից 162 հոսպիտալացված է: Ուկրաինայում ցրտերի խստացման պատճառով մոտ 1500 նոր ջեռուցման վայր է բացվել, որտեղ մարդկանց տրամադրելու են սնունդ՝ թեյ, շաքար, ճարպ, հաց:
Երեվանի քաղաքապետարանը` ձյան մաքրման մասին Դեկ 18,2012 14:59 Մայրաքաղաքում տեղացած և շարունակվող ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենա-մեխանիզմ, այդ թվում 56 ձյուն մաքրող, 62 աղցան, 22 մայթ մաքրող …
Հերթական թունավորումը նոր Նորքում Դեկ 18,2012 14:37 Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքի չարաշահումից թունավորումով “ՍԲ.Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի թիվ 41 շենքի 28-րդ բնակարանի բնակիչ` 1985 թ. ծնված Խաչատուր Եսայանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր Դեկ 18,2012 14:34 Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 18-ին արտահերթ նիստում վավերացրեց երկու միջազգային պայմանագիր եւ առաջին ընթերցմամբ ընդունեց մի քանի օրինագծեր: Վավերացվեց “Սեւծովյան առեւտրի եւ զարգացմա բանկի հիմնադրման մասին” համաձայնագրում փոփոխություն կատարելու հարցը: 99 կողմ ձայներով խորհրդարանը հավանություն տվեց Աֆղանստանում հայկական զորախմբի ներկայության 2 տարով երկարաձգման համաձայնագրին: Առաջին ընթերցմամբ հավանության արժանացան նաեւ 2 տնտեսական օրենքներ՝ “Առեւտրի …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին