Սպասվում են տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Դեկտեմբերի 19-20-ը շրջանների զգալի մասում, 21-ին հանրապետության ողջ տարածքում, 22-23-ը արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, 20-21-ը հովտային շրջաններում՝ թաց ձյան և անձրևի տեսքով: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-21-ը աստիիճանաբար կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 19-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-21-ին՝ անձրևի և թաց ձյան տեսքով: Դեկտեմբերի 22-23-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Հնարվոր է քամու ուժգնացում 13-18 մ/վրկ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ:




Լրահոս