Երեվանի քաղաքապետարանը` ձյան մաքրման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայրաքաղաքում տեղացած և շարունակվող ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենա-մեխանիզմ, այդ թվում 56 ձյուն մաքրող, 62 աղցան, 22 մայթ մաքրող և “Բելոռուս” GSB տիպի 34 մեքենա: Երեկոյան և գիշերային ժամերին աշխատանքներում ներգրավվել է ևս 7 գրեյդեր: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ տեխնիկայի բավարար քանակ ապահովելու համար պայմանավորվածություն է ձեռքբերվել շինարարական կազմակերպությունների հետ՝ ձյան տեղումների օրերին փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներին լրացուցիչ ևս 120 մեքենամեխանիզմ ներգրավելու համար։ Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 640 տոննա աղ և ավազ: 
Ներկայում փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ՝ համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս