Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմիններն այսօր կտեղափոխվեն Հայաստան Դեկ 13,2012 16:22 Կոնգոյում բեռնատար ինքնաթիռի վթարից զոհված 5 օդաչուների մարմիններն այսօր կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին iLur .am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ի գիշերը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում բեռնատար ինքնաթիռի աղետ է տեղի ունեցել: Ինքնաթիռի ողջ անձնակազմը զոհվել է: Ավելի ուշ պարզվել էր, որ զոհվածներից 5-ը Հայաստանի …
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Դեկ 13,2012 15:59 Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, անբարոյականների խրախճանքը ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում է: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ “Ժողովուրդ” օրաթերթը երեկ երեկոյան տեղեկություն ստացավ այն մասին, որ Արարատի մարզի դատախազի տեղակալը եւ ՀՀ Ոստիկանության Մասիս քաղաքի քննչականի պետ Գեւորգ Սիմոնյանը վիճաբանել են, որից հետո ծեծկրտուք է եղել: ՀՀ ոստիկանությունից մեզ պաշտոնապես տեղեկացրեցին, որ իսկապես ինչ որ միջադեպ …
GOOGLE-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է 2012-Ի ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ Դեկ 13,2012 15:49 2012թ-ին ինտերնետից օգտվողները Google-ում ամենաշատը փնտրել են Ուիթնի Հյուսթոնի մասին տեղեկություններ և բրիտանական One Direction խումբը,- հայտնում BBC-ն: Հայտնի երգչուհի, դերասանուհի Հյուսթոնը մահացել է 2012 թ. փետրվարին։ Նրա անունն ամենաշատն է գրվել համակարգի որոնման տողում: Facebook սոցիալական ցանցի ամերիկացի օգտատերերի շրջանում ամենաշատ քննարկված թեման եղել է Օբամա և Ռոմնի մրցակցությունը:
Հայաստանը մասամբ ազատ երկիր է. Freedom House Դեկ 13,2012 15:19 Freedom House-ը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Նախկին ԽՍՀՄ երկրներից “մասամբ ազատ” երկրների ցանկում են միայն Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան: Կազմակերպությունը չափումներն արել է 7 բալանոց սանդղակով, որտեղ 1 բալը ամենաբարձր ցուցանիշն է, իսկ 7-ը՝ ամենացածրը։ Այսպես Հայաստանի ընդհանուր վարկանիշը կազմում է 5 բալ: Հարևան Վրաստանի վարկանիշը կազմել է 3,5 բալ: …
Երկրաշարժերը 2012-ի դեկտեմբերի 6-ից մինչեվ 12-ը Դեկ 13,2012 15:04 Դեկտեմբերի 6-ից մինչև 12-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 13 երկրաշարժ, որից 6-ը օգոստոսի 11-ին Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումներն են: Դեկտեմբերի 6-ին 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Զաքատալա քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք: …
Ինքնաթիռում անհայտ պատճառներով 5-ամյա երեխա է մահացել Դեկ 13,2012 14:55 Մոսկվայից Խաբարովսկ ուղևորվող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել` 5-ամյա երեխայի մահվան պատճառով: Երեխան ինքնաթիռում իրեն վատ է զգացել, ինքնաթիռի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել, սակայն երեխան մահացել է,-գրում է Росбалт-ը: Կատարվում է հետաքննություն, պարզվում են երեխայի մահվան պատճառները:
Գազպրոմը ցանկանում է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազը Դեկ 13,2012 14:49 Ռուսաստանյան “Գազպրոմ” ընկերությունը պնդում է, որ 2013 թ. Հայաստանին մատակարարվող գազը պետք է թանկանա: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով` բանակցությունները դեռ շարունակվում են, իսկ գազի նոր սակագինը կհայտարարվի դեկտեմբերի վերջերին: Պաշտոնական տվյալներով` Հայաստանը գազ ստանում է 1000 խոր. մետրը 180 դոլարով:
Ծեծկռտուք Ուկրաինայի Գերագույն ռադայում (տեսանյութ) Դեկ 13,2012 14:39 Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայում տեղի ունեցել է ծեծկռտուք: Ռադայում աշխատանքի վերսկսումից հետո պատգամավորները փորձել են նշանակել Գերագույն Ռադայի նախագահին: Սակայն ընդդիմադիր պատգամավորները խոչընդոտել են խորհրդարանի աշխատանքը, ինչի արդյունքում տեղի է ունեցել դաժան ծեծկռտուք: Նրանք գրավել են ամբիոնը, մի քանիսն էլ բարձրացել նախագահության սեղանի վրա։ Նիստը նախագահող Ալեքսանդր Եֆրեմովը ստիպված է եղել 30 րոպեանոց ընդմիջում հայտարարել։
ԲՀԿ-ի որոշումից ամենաշատը Լեվոն Զուրաբյանն է տխրել Դեկ 13,2012 14:32 “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ծամանակ նշեց, որ իրեն ամենեւին էլ չի զարմացրել այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններին չի առաջադրել իր թեկնածությունը: Աբրահամյանը հավաստիացնում է, թե ինքը վաղուց գիտեր, որ Գագիկ Ծառուկյանը չէր առաջադրվելու: “Ծառուկյանը չէր կարող անկառավարելի լինել: Ինձ թվում է՝ ամենածանրն այս որոշումը Լեւոն Զուրաբյանը տարած …
Վրաերթ Շիրազի փողոցում Դեկ 13,2012 14:08 Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, “Նիսսան Սաննի” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան քաղաքի Շիրազ եւ Հասրաթյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին