Գազպրոմը ցանկանում է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանյան “Գազպրոմ” ընկերությունը պնդում է, որ 2013 թ. Հայաստանին մատակարարվող գազը պետք է թանկանա: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով` բանակցությունները դեռ շարունակվում են, իսկ գազի նոր սակագինը կհայտարարվի դեկտեմբերի վերջերին:
Պաշտոնական տվյալներով` Հայաստանը գազ ստանում է 1000 խոր. մետրը 180 դոլարով:




Լրահոս