Մահացու վրաերթի է ենթարկել ու փախել Փետ 08,2013 12:27 Փետրվարի 7-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. Սիրանույշ Սարգսյանի դիակը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, անհայտ անձը “Նիսան-Տիդա” mմակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել Ս. Սարգսյանին, որը տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և նրան …
Լոռիում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք Փետ 08,2013 11:17 Անհայտ քաղաքացուց ոստիկանության Գուգարքի բաժնում փետրվարի 7-ին՝ ժամը 14.20-ին, ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղից դեպի Վանաձոր քաղաք է մեկնում վառելափայտով բեռնված “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենա: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ նույն օրը, ժամը 14.50-ին, մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկել 1988 թ. ծնված Գերասիմ Կ.-ին` իր ,Ֆորդ-Տրանզիտե մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով, …
Հրդեհ է բռնկվել Կոմիտասի շուկայի մոտ գտնվող առեւտրային տաղավարում Փետ 08,2013 10:52 Փետրվարի 8-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում` “Երեւան Սիթի” սուպերմարկետի մոտակայքում, այրվում է առեւտրի տաղավար: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի շուկայի մոտակայքում գտնվող առեւտրի տաղավարներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.24-ին, մարվել` 01.36-ին: Այրվել է …
ԿԸՀ-ն հորդորում է Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը Փետ 08,2013 10:43 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունը Հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ, հատկապես նկատի ունենալով վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ: ԿԸՀ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. “Մտահոգ լինելով Հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը եւ …
ԿՐԱԿԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ Փետ 08,2013 10:40 ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, թե առաջին անգամ Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ ռեւանշիզմը պարտվեց: “Այսինքն՝ ընդդեմ, միմյանց ոչնչացնելու մոտեցումը պարտվեց, եւ սրա հիմնական կրողը, նման մթնոլորտի ստեղծողը հենց Սերժ Սարգսյանն է”,-հավաստիացրեց Դալլաքյանը: -Պարո՛ն Դալլաքյան, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ կոպիտ խոսում քաղաքացիների հետ. հատկապես վերջին ժամանակահատվածում …
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ Փետ 08,2013 10:37 Հայաստանում գործող 256 խոշոր կազմակերպություններ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2012թ. իրենց գործունեության վերաբերյալ արտաքին աուդիտ անցնելու արդյունքում արժանացել են ոչ դրական կարծիք արտահայտող եզրակացության: Սա նշանակում է, որ այդ ընկերություններում արդեն ստուգումներ կանցկացնի ՀՀ պետեկամուտների կոմիտեն: Ընդհանուր առմամբ, նախարարության կողմից աուդիտի են ենթարկվել 843 խոշոր համարվող կազմակերպություններից 676-ը: Տեղեկացնենք, որ եթե աուդիտի արդյունքում որեւէ ընկերություն …
Սելիմի լեռնանցքը փակ է Փետ 08,2013 09:54 Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 07.00-ի դրությամբ, փակ է Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը։ ՀՀ տարածքում բոլոր մյուս միջպետական և միջհամայնքային մյուս ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են …
ՉԻ. Դավիթաշեն համայնքում օրերս հետաքրքիր փաստ է արձանագրվել Փետ 08,2013 09:48 Դավիթաշեն համայնքում օրերս հետաքրքիր փաստ է արձանագրվել: Այս համայնքի բնակիչների շրջանում հեռախոսով անցկացվում է սոցիոլոգիական հարցում` “Ո՞ւմ եք ընտրելու” թեմայով: Քաղաքացիներից մեկը, ստանալով հեռախոսազանգը և լսելով հարցը, պատասխանել է. “Բայց քվեարկությունը գաղտնի է, և ես չեմ պատրաստվում հիմա ձեզ ասել, թե ում եմ ընտրելուե: Այնուհետև նույն քաղաքացին պարզում է, որ իր և ընտանիքի անդամների տվյալները, …
Հրապարակ.Մինչ մեքենա նստելը, մասնագետը ստուգում է Բագրատյանի ավտոմեքենան Փետ 08,2013 09:42 Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ստիպե՞լ է արդյոք, որ ՀՀ նախագահի թեկնածուները նախազգուշական միջոցներ ձեռնարկեն: Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ակտիվ քարոզարշավի պարագայում անիմաստ է նման միջոցներ ձեռնարկելը, քանի որ շարունակ մարդիկ են մտնում նախընտրական շտաբ, իրենք են շրջում: Միակ բանը, որ փոխվել է, այն է, որ մերձավորներից ոմանք ավելի աչալուրջ են, անընդհատ ուղեկցում են թեկնածուին: …
Առավոտ. Հայաստանյան հ/կ-ը ստիպված են լինելու աշխատել Թուրքիայի հետ Փետ 08,2013 09:39 Հայաստանյան 15 հ/կ-ներ հունվարի 18-ին դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Ստամբուլ նախատեսվող տեղափոխման առիթով: Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։ “”Հանուն կայուն մարդկային զարգացման” ասոցիացիայի (UNEPNatCom) նախագահ Կարինե Դանիելյանին “Առավոտը” հարցրեց, թե ինչպե՞ս կ խոչընդոտի տարածաշրջանային գրասենյակը հայաստանյան հ/կ-ների գործունեությանը, եթե այն …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին