Դատախազության թեժ գծով ստացվել է 10 ահազանգ Փետ 18,2013 18:12 Այսօր՝ ժամը 14:30-ի դրությամբ, դատախազության թեժ գծով ստացվել է 10 ահազանգ, այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից։ Ըստ այդմ՝ ստացված ահազանգերը դասակարգվել են 3 խմբի։ -կենցաղային բնույթի հաղորդումներ (բնակարանային խնդիրների վերաբերյալ) -ընտրություններին առնչվող, սակայն հանցագործության հատկանիշներ չպարունակող ահազանգեր (մասնավորապես` քաղաքացիներից ստացվել են դժգոհություններ, որ սոցիալական ցանցերում նախագահի որոշ թեկնածուներ շարունակում են քարոզչական նյութերի տարածումը, …
Գծերից հանվել է 28 համարի երթուղայինը Փետ 18,2013 18:00 Քիչ առաջ iLur .am-ը իր ընթերողներից ահազանգ է ստացել, որ այսօր գծերից հանվել է 28 (նախկին՝ 98) համարի երթուղայինը, որը գործում է Զեյթուն Բանգլադեշ ուղղությամբ: Մեզ ահազանգած քաղաքացին պատմել է, որ ապարդյուն սպասելուց հետո ինքը դիմել է դիսպետչերին, որն էլ իրեն ասել է, որ երթուղայինները այսօր չեն աշխատում նախագահական ընտրությունների պատճառով:
Ոստիկանները Մեծամորում կարգավորել են կուտակումը Փետ 18,2013 17:55 ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Մեծամոր քաղաքի 20/02 տեղամասում ժամը 15:05-ի սահմաններում առաջացած մարդկային կուտակումների առնչությամբ հանձնաժողովի նախագահի հրավերով` ոստիկանության ծառայողները միջամտել և կարգավորել են ընտրողների հերթը, որը տևել է 7-ից 8 րոպե: Դրանից հետո որևէ այլ գործողություններով ընտրությունների բնականոն ընթացքը չի խոչընդոտվել:
Հայրի՛կ ջան, Հանրապետականին ես չէ՞ ընտրում (Տեսանյութ) Փետ 18,2013 17:50 Օգնականը ընտրողի կամքը չհարցրած՝ նրա փոխարեն քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին “Հայրի՛կ ջան, Հանրապետականին ես չէ՞ ընտրում”,-այսօր Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում, սա ասելուն պես, մի աղջիկ ընտրողի քվեաթերթիկի վրա նշումն արեց եւ ուղեկցեց քվեատուփի մոտ: Ընտրողն ընդամենը խնդրեց օգնել, հանձնաժողովի նախագահը ընտրողներից մեկին, որին ճանաչում էր, հրահանգեց այդպես օգնություն ցույց տալ: Ընտրողը բացարձակ չասաց, թե ում …
Հրազդան գետում փնտրում են 13-ամյա երեխային Փետ 18,2013 17:46 Այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփար գյուղի վարչական շրջանում գտնվող Հրազդան գետում, ըստ տեղեկությունների, 13-ամյա երեխա է խեղդվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ …
Երկու հոգի Շենգավիթում բռնվել են կրկնակի քվեարկության փորձ անելիս Փետ 18,2013 17:37 Շենգավիթի 12/16 ընտրատեղամասում ժամը մոտ 14.30-ին երկու քաղաքացիներ՝ 1955-ին ծնված Գագիկ Միքայելյանը եւ 1981-ին ծնված Հովհաննես Մովսիսյանը փորձել են կրկնակի քվեարկություն իրականացնել: Շենգավիթում Հայ ազգային կոնգրեսի կառույցի համակարգող Վոլոդյա Հովհաննիսյանը iLur .am-ին տեղեկացրեց, որ նրանք ստացել են քվեաթերթիկները եւ քվեարկել: Քվեատուփի մոտ նստած հանձնաժողավի անդամ Նարինե Վարդանյանը՝ (“Ժառանգություն”) հայտնաբերել է, որ նրանց անձնագրերում արդեն քվեարկությանը …
Նստացույց ԿԸՀ-ի դիմաց Փետ 18,2013 17:33 Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ նստացույց են հայտարարել ԿԸՀ-ի դիմաց: Նրանց տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. “Նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը: Այսօր ականատես ենք լինում հերթական կեղծ ընտրություններին: Գտնում ենք, որ հանրության միասնական գործողությունների միջոցով է հնարավոր հաստատել քաղաքացու ընտրական իրավունքը և իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Որպես մեր …
ՔՀԻ. Խախտումներ ժամը 16:30-ի դրությամբ Փետ 18,2013 17:25 Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը հայտնել է, որ Կապանում գտնվող 38/19 ընտրատեղամասում ժամը 11։00-12։00–ի սահմաններում նշված ընտրատեղամասի գրանցամատյանում ընտրողների թիվը նշված չի եղել։ Դիտորդի նկատառումից հետո հանձնաժողվը սկսել է գրառումներ անել ընտրողների թվի վերաբերյալ։ Նույն տեղամասում ինչ-որ մեկը, ներկայանալով որպես վստահված անձ, դիտորդներին, լրագրողներին ուղեկցել է ընտրատեղամաս՝ ասելով, որ խնդիրների դեպքում ինքը կօգնի։ Դիտորդը դիմել է …
Զանգվածային լցոնում Արտաշատի տեղամասերից մեկում Փետ 18,2013 17:19 Արտաշատ քաղաքի 17/5 տեղամասում շուրջ 30 րոպե առաջ ընտրախախտում է արձանագրվել: Մոտ 20-30 երիտասարդ մտել են ընտրատեղամաս, շրջափակել քվեատուփը և 400-500 քվեաթերթիկ լցոնել: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասացին Transparency International և “Լրագրողներ` հանուն մարդու իրավունքների” ՀԿ-ների դիտորդները: Նրանց խոսքով` երիտասարդները իրենց ձեռքերը բռնել են և չեն թողել նկարահանել: ՍիվիլՆեթը փորձել է միջադեպի կապակցությամբ զրուցել …
Աջափնյակ համայնքում լցոնումներ են Փետ 18,2013 16:54 Աջափնյակ համայնքի էստոնական փողոցի 6/5 ընտրատեղամասում լցոնումներ են կատարվում: Այս մասին A1plus-ի թղթակցին է հայտնել 6/5 ընտրարտեղամասում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Նորայր Անդրեյանը: Նա պատմել է նաև, որ մարդկանց խմբերով բերում են, բարոյահոգեբանական ազդեցություն ունենում նրանց վրա: Թղթակիցը փորձել է պարզել այս ամենը Սերժ Սարգսյանի վստահված անձից, բայց նա հրաժարվել է: “Հորս արև, …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը