Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը Փետ 20,2013 17:11 Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքը: Տասնյակ քաղաքացիներ այս պահին հավաքվել են Ազատության հրապարակում, նրանք ծածանում են տասնյակ դրոշներ, հնչում են Արտո Թունջբոյաջյանի եւ Ռուբեն Հախվերդյանի հայրենասիրական երգերը: Հանրահավաքին ներկա են հրապարակախոսներ ու մտավորականներ:
Րաֆֆի Հովհաննիսյանի եվ Սերժ Սարգսյանի միջեվ հանդիպում տեղի չի ունեցել Փետ 20,2013 17:05 Եթե ուշադիր ընթերցեք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը եւ առաջարկությունը, որն արվեց օնլայն ասուլիսի ժամանակ եւ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարի պատասխանը, կտեսնեք, որ դրանք բացարձակապես տարբեր հարթություններում գտնվող հարցեր են: Այս մասին NEWS .am-ի թղթակցի հետ զրույցում ասաց “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հստակ է ասում եւ օրակարգը, եւ հանդիպման բովանդակությունը, …
Դոլարը պահպանել է կայունությունը Փետ 20,2013 17:00 “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ փետրվարի 20-ին դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել՝ պահանջարկը եղել է 1դոլար/407 դրամ փոխարժեքով, իսկ առաջարկը՝ 1դոլար/407,50 դրամ փոխարժեքով: Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարը կայուն է եւ սակարկվում է 406-407,5 դրամ միջակայքում:
Հայաստանի հավաքականը հաղթեց Փետ 20,2013 16:58 Թեհրանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ընտրանին առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչների նկատմամբ: Մեր հավաքականը հաղթեց 5:2 հաշվով: Արդյունքում հայ ըմբիշները բրոնզե մեդալի համար կպայքարեն Թուրքիայի հետ: Գավաթի համար կպայքարեն Ռուսաստանը և Թուրքիան:
Ոստիկանությունն անդրադարձել է ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ ստացված հաղորդումներին Փետ 20,2013 16:45 Հայաստանի ոստիկանությունն անդրադարձել է ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ հունվարի 9-ից փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում ստացված, ինչպես նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված հաղորդումների ուսումնասիրության արդյունքներին: Ոստիկանության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. “Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրված հաղորդումները տարանջատվում են հետեւյալ ժամանակահատվածների. 1. Նախնական ցուցակները հրապարակելուց հետո` 2013 թ. հունվարի 9-ից մինչեւ ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին …
Ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմնի գանգը Փետ 20,2013 16:37 Երեկ՝ փետրվարի 19-ի կեսգիշերին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Երևանի Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորի հատվածում հայտնաբերել են տղամարդու գանգ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորում հայտնաբերել էր …
Գրանցվել է արտահանման ռեկորդային աճ Փետ 20,2013 16:30 2013 թ. հունվարին Հայաստանից արտահանումը կազմել է 112.4 մլն դոլար։ Նախորդ տարվա հունվարի համեմատ արտահանումն աճել է 54.6%-ով, ինչը ռեկորդային աճ է վերջին 5 տարում: 2013 թ. հունվարին արտահանումը կազմել է 310 մլն դոլար, աճը 13% է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
ՊԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿ Է ԴԱՐՁԵԼ Փետ 20,2013 16:27 Հունվարի 13-ին ավազակային հարձակման ենթարկված Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 20 շենքի տարադրամի փոխանակման կետը մինչ օրս չի գործում: Հիշեցնենք, որ հունվարի 13-ի գիշերը՝ ժամը 24:00-ի սահմաններում, դիմակավորված անձինք մտել էին տարադրամի փոխանակման կետ եւ կրակելով 36-ամյա Հակոբ Մկրտչյանի վրա` հափշտակել 40 մլն դրամ: Բժիշկները տիտանական աշխատանք էին կատարել Հակոբ Մկրտչյանին մահվան ճիրաններից փրկելու համար: Հունվարի …
Սպասվում են տեղումներ Փետ 20,2013 15:33 Փետրվարի 21-ին, 23-ին, 24-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 5-7, 22-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 23-ին նույնքան կբարձրանա: Երևանում փետրվարի 21-ին, 23-ին, 24-ին հնարավոր են տեղումներ: 22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարեն Գրիգորյանը՝ Ռոշֆորի մրցաշարի միանձնյա առաջատար Փետ 20,2013 15:28 Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում վեց տուրից հետո 5,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 4,5 միավոր եւ ընթանում է երկրորդ տեղումե տեղեկացնում է armchess .am-ը:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին