ՄԱՆՎԵԼԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ Փետ 20,2013 00:00 ԵԿՄ նախագահ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին` նախագահ ընտրվելու առթիվ: ««Երկրապահ» կամավորականների միություն-ը Ձեր հաղթանակը համարում է իր եւ հայ ժողովրդի հաղթանակը ու պատրաստ է այսուհետ էլ իր բոլոր ուժերը ներդնել երկրի զարգացմանն ու հզորացմանն ուղղված` Ձեր ծրագրերը իրականություն դարձնելու գործում»,-մասնավորապես ասված է շնորհավորանքում:
ՀՆՉԱԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ Փետ 20,2013 00:00 Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը շտապել է շնորհավորել Սերժ Սարգսյանին` նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ. «Հարգելի՛ պարոն նախագահ… Մենք պատրաստ ենք աջակից լինել Ձեզ տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի, մրցակցության եւ սոցիալական արդարության հաստատման Ձեր պայքարում»: Նկատենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու տակ գործող հնչակներն առայժմ Հայաստանի տնտեսության «բարեփոխմանը» փորձում են մասնակցել` վարչապետի միջնորդությամբ այստեղ տարատեսակ բիզնեսներ …
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ Փետ 20,2013 00:00 Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն աննախադեպ էին անվավեր քվեաթերթիկների քանակով. ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների՝ անվավեր է ճանաչվել մոտ 51 հազար քվեաթերթիկ: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ անվավեր քվեաթերթիկներն ավելի շատ էին, քան 3-րդ տեղում գտնվող թեկնածուի` Հրանտ Բագրատյանի ստացած ձայները, որի օգտին քվեարկել է 31 հազար հոգի: Ասել է թե՝ այս ընտրություններում …
ՉԻ ՈՒԶՈՒՄ Փետ 20,2013 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվել, թե արդյոք նա մասնակցել է նախագահի ընտրություններին եւ ում է տվել իր քվեն: «Մասնակցել եմ եւ իմ ձայնը տվել եմ Սերժ Սարգսյանին,-ասաց նախկին քաղաքապետը՝ հավելելով,-ես չեմ ուզում աշխատել, ցանկանում եմ իմ բիզնեսով զբաղվել եւ դրանով ժողովրդին օգուտ տալ: Հայաստանում այդպես է, չէ՞, սրան-նրան ձայն են տալիս, …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 20,2013 00:00 ՊՈՒՏԻՆԸ ԶԱՆԳԵՑՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո երեկ Սերժ Սարգսյանին զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ս. Սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Ս. Սարգսյանին համոզիչ հաղթանակի առթիվ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին եւ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն եւ բարօրություն:ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւս շնորհավորել է Սերժ Սարգսյանին: …
ՐԱՖՖՈՒ ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄԸ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Փետ 20,2013 00:00 Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ օր ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին` պահանջելով մինչեւ այսօր` ժամը 17-ը, ժողովրդին հանձնել իշխանությունը: «Սերժ Սարգսյանին հնարավորություն ենք տալիս անցնցում իշխանությունը հանձնել ժողովրդին: Ժողովուրդն է հաղթել, եւ դա իրենք գիտեն: Վաղը` մինչեւ ժամը 17:00-ն, ով ունի խոստովանանք, թող խոստովանի. նախագահ է, թե վարչապետ, դատավոր է, քաղաքապետ, գյուղապետ, հրամանատար: Ով մինչեւ …
ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Փետ 20,2013 00:00 Մահացել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային հարցերի պատասխանատու Շահեն Տոնոյանի հայրը: «Ժողովուրդ» օրաթերթը ցավակցում է Տոնոյանին՝ սիրելի հոր մահվան կապակցությամբ:
ԴԱԴԱՐԵՑՐԵՑ Փետ 20,2013 00:00 Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ դադարեցրեց իր հացադուլը: Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրից սկսած՝ 29 օր շարունակ, նա հացադուլ էր անում ԳԱԱ մոտ` պահանջելով վերջ տալ շինծու ընտրություններին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում թեկնածուն տեղեկացրեց, որ իր առողջական վիճակը նորմալ է: Ղուկասյանը հստակ չպատասխանեց հարցին` արդյոք ինքը պատրաստվում է դիմել ՍԴ: «4-5 օրից, երբ …
ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ Է Փետ 20,2013 00:00 Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը նախագահական ընտրություններին չմասնակցեց մաքուր մնալու համար: Դրանից հետո էլ, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, պատրաստվում է ճամփորդության մեկնել արտերկիր: Տ. Կարապետյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով. «Մարտի 2-ին մեկնում եմ Հնդկաստան, հետո կմեկնեմ Ճապոնիա: Այս կեղտոտությունը, ինչ կատարվեց Հայաստանում, հայի համար չէ: Հայը միշտ վեհ պետք է մնա, եւ ես …
25 ՏԱՐԻ ԱՆՑ Փետ 20,2013 00:00 «Սարդարապատ» շարժումը Հայաստանում նոր որակի պետություն ստեղծելու նպատակով այսօր` Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի օրը՝ ժամը 18:00-ին, Մաշտոցի պուրակում անցկացնելու է ինքնակազմակերպման հավաք, որի ընթացքում նախատեսվում է. ա) ներկայացնել այլընտրանքային ընտրությունների միջոցով նոր որակի պետության Հիմնադիր խորհրդարանի կազմավորման վերաբերյալ մոտեցումները, բ) քննարկել քաղաքացիական նախաձեռնությունների հեռանկարը նոր որակի պետության ստեղծման գործընթացի համատեքստում, գ) սկսել Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրությունների …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին