ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ Փետ 21,2013 00:00 Նախօրեին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել 21-ամյա ժամկետային զինծառայող Գոռ Ղազարյանը: «Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գոտու ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն»,-ասված է պաշտպանության բանակի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում։
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է Փետ 21,2013 00:00 Ի գիտություն ընդունելով այն փաստը, որ ՀՀ նախագահական ընտրությունների հաջորդ օրը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցում փետրվարի 18-ի ընտրությունները որակվեցին մեկ քայլ առաջ, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը երեկ հրաժարվել է ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներին:
ՃՆՇՈՒՄ ԵՆ Փետ 21,2013 00:00 Ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող քաղաքագետ Նվարդ Մանասյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հանրապետականները անցել են հակահարձակման ամենամանր ձեւերով, իմ քրոջն ասել է ՀՀԿ-ական շեֆը, որ դիմում գրի ու գնա: Ու տռուսն այնքան վախկոտ է, որ բառացի, անգամ բերանացի չի ասել, զանգել է քրոջս անմիջական շեֆին ու ասել, որ փոխանցի բանավոր հրամանը: Հիմա սկսելու են …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 21,2013 00:00 ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ԳՈՐԾՈՎ«Հայնյուզ»-ի տեղեկություններով` գոմեշի մսի գործով ՀՀ ՊՆ երկու պաշտոնյա է ձերբակալվել: Հիշեցնենք, որ բանակին մատակարարված մսի մեջ գոմեշի մսի առկայության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում անցած տարի ձերբակալվեց Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Նույն պատմության շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատվեց գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, որը պատասխանատու էր գնումների եւ սպառազինության …
ՐԱՖՖԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՍԵՐԺԻ ԳԱԼՈՒՆ Փետ 21,2013 00:00 Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երկարացրեց իշխանությունն իրեն հանձնելու համար Սերժ Սարգսյանին տված վերջնաժամկետը, ընդ որում՝ դա արեց երկու անգամ:Ինչպես հայտնի է, նախօրեին բացօթյա ասուլիսի ժամանակ Ր. Հովհաննիսյանն ասել էր, թե փետրվարի 20-ին՝ ժամը 17-ին, Ազատության հրապարակում սպասում է Ս. Սարգսյանին՝ իշխանությունը փոխանցելու հարցեր քննարկելու համար: Ս. Սարգսյանը, սակայն, չէր եկել հրապարակ: Փոխարենը նրա մամուլի խոսնակ …
ԴԺԳՈՀԵԼ ԵՆ Փետ 21,2013 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՀՀԿ գրասենյակում, երբ քննարկվել են ընտրությունների արդյունքները, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը գովել է ՀՀԿ-ական մարզպետերին՝ հատուկ նշելով նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի անունը (որպեսզի փրկի պաշտոնանկության վտանգից): Սակայն ԱԺ նախկին պատգամավոր, ծագումով տավուշցի Գագիկ Մելիքյանը հակադարձել է՝ ասելով, թե մարզպետն իրականում «տապալել» է ընտրական գործընթացը: Եվ ինչպես …
ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ Փետ 21,2013 00:00 Հայ ազգային կոնգրեսն առայժմ որեւէ տեսակետ չի հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական պայքարի վերաբերյալ եւ չի հստակեցնում՝ իրենք միանալու են նրան, թե ոչ: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը դեռ մինչեւ հանրահավաքն ասել էր, թե հարկավոր է սպասել ու տեսնել՝ ինչ քայլեր կանի Ր. Հովհաննիսյանը, քանի որ թեկնածուն նա է, եւ նա պետք է առաջնորդի ժողովրդին: …
ՄՈՌԱՑԱ՞Վ Փետ 21,2013 00:00 Երեկվա հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մյուս քաղաքական ուժերին անուն առ անուն հրավիրել է Ազատության հրապարակ՝ համագործակցության, սակայն առաջին անգամ իր առաջարկը հնչեցնելիս նա չի տվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անունը: Բացի այդ, Հովհաննիսյանը, խոսելով Հայաստանի նախագահի նախորդ ընտրությունների մասին, ասել է, թե 1996թ. հաղթել է Վազգեն Մանուկյանը, 1998թ.՝ Կարեն Դեմիրճյանը, 2003թ.՝ Ստեփան …
ՈՒԶԵՆՔ, ՉՈՒԶԵՆՔ` ՐԱՖՖԻՆ ԳՈՐԾՈՆ Է Փետ 21,2013 00:00 Դատելով ընդդիմադիր դաշտը մենաշնորհած Հայ ազգային կոնգրեսի, հնամյա ՀՅԴ-ի, իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ի եւ նրանց ակտիվիստների ցուցաբերած վերաբերմունքից` կարելի է ասել, որ շատերը քաղաքականապես խանդում են «Ժառանգությանն» ու դրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա այսօր քաղաքական դաշտի թիվ մեկ դերակատարն է դարձել:Իսկ խանդելու առիթ իհարկե կա. ի վերջո, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի բարեւին հրապարակավ չարժանացած …
ԽՆԴԻՐՆ ԻՐԱԿԱՆ ՁԱՅՆԵՐ ՀԱՎԱՔԵ՞ԼՆ ԷՐ Փետ 21,2013 00:00 Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների՝ ՀՀ նախագահի ընտրություններում ամենավատ ցուցանիշը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի համար ապահովել են ՀՀԿ Երեւանի կառույցները: Եղել են անգամ վարչական շրջաններ, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանին ավելի շատ են ձայն տվել, քան Ս. Սարգսյանին, կամ էլ, լավագույն դեպքում, ձայները բաշխվել են հավասարապես:«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ մի քանի պատասխանատուների հետ:Դավթաշեն վարչական շրջանն …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը