Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Ապր 05,2013 20:07 Երկրորդ կոմպյուտերային հետազոտությունից հետո բժիշկները պարզել են, որ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակը անփոփոխ է՝ ծայրահեղ ծանր, կայուն: Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը ևս մեկ անգամ խնդրում և հորդորում է բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություններ տարածելուց: Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը պարբերաբար կտեղեկացնի Ձեզ Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի մասին:
Օդնոկլասնիկի կայքի աշխատանքը մասնակիորեն վերականգնվել է Ապր 05,2013 20:02 Ռուսական խոշորագույն “Օդնոկլասնիկի” սոցիալական ցանցը մասնակիորեն վերականգնել է իր աշխատանքը, սակայն օգտատերերի համար անհասանելի են մնում որոշ գործառույթներ, հաղորդում է “ՌԻԱ նովոստին”: Հիշեցնենք, որ “Օդնոկլասնիկի” կայքն ուրբաթ գիշերվանից անհասանելի է օգտվողների համար:
2013-ի փետրվարի 18-ին հայ ժողովուրդը կայացրեց որոշում Ապր 05,2013 19:41 Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը “Խորհրդարանական շաբաթ” հաղորդման շրջանակում. “Սիրելի հայ ժողովուրդ, Հարգելով մեր նախնիներին, հավատալով սեփական ներուժին և մեր լուսավոր ապագային, hանուն Հայկական բարձրավանդակում ապրելու՝ մեզ պատկանող անօտարելի իրավունքի, հանուն Տիգրան Մեծից ժառանգած արժանապատիվ և հզոր՚ ազատ, անկախ և միացյալ Հայկական պետության քաղաքացի լինելու մեր իրավունքի, 2013 թվականի փետրվարի 18-ին հայ ժողովուրդը կայացրեց որոշում: Այդ որոշմամբ …
ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԻ ՊԵՏԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԹԵԼԱԴՐՈ՞ՒՄ Է Ապր 05,2013 19:38 ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանը փորձում է ամեն կերպ ճնշում գործադրել իր մահացած որդու կնոջ` Տաթեւիկ Թովմասյանի նկատմամբ՝ նրանից խլելով ամուսնու ողջ ունեցվածքը: “Ժողովուրդ”-ի խմբագրություն այցելած Տաթեւիկի խոսքով՝ իր հայրը` Գեորգի Թովմասյանը, եւ իր սկեսրայրը՝ Վահրամ Աբրահամյանը, ընկերություն են արել. “Ամուսնուս` Արթուրի եղբայրը ծառայում էր Արարատում, եւ քանի որ մենք Արարատից էինք, հայրս …
Հրաժարվեցին՝ քարոզարշավը չսկսված Ապր 05,2013 19:32 Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրացված քաղաքական ուժերից երկուսի՝ “Օրինաց երկիր” և “Առաքելություն” կուսակցությունների ընտրական ցուցակներից մեկական թեկնածուներ այսօր ինքնաբացարկ են հայտնել՝ դիմումներ ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինչպես “Pastinfo. am”-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, հետագա ընտրապայքարից հրաժարվել է ՕԵԿ ցուցակի 57-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՕԵԿ անդամ, “Բաղդասար” ՍՊԸ-ի տնօրեն Վրույր Խաչատրյանը, իսկ …
Երեվանում մշակույթի նոր կենտրոն է բացվել Ապր 05,2013 19:28 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի ԱԻ նախարարության մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Վեց տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված նորակառույց կենտրոնի բացման պատիվը վերապահվել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետն ու նախարարը շրջել են մասնաշենքում, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին եւ համոզվել, որ այն …
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ջոն Հեֆերնին Ապր 05,2013 19:17 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել հայ-ամերիկյան համագործակցությամբ իրականացվելիք նոր նախագծերին առնչվող հարցեր, որոնք ներառում են տնտեսական և հումանիտար ոլորտները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման …
Գարեգին Բ-ն ընդունել է կաթոլիկ ուխտավորների Ապր 05,2013 17:49 Այսօր՝ ապրիլի 5-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Մոմպելիե քաղաքից Հայաստան ժամանած կաթոլիկ ուխտավորների` առաջնորդությամբ Հայր Քրիստիան Դամեռոնի: Հանդիպման սկզբում Հայր Դամեռոնն ուրախություն է հայտնել Սուրբ Էջմիածնում գտնվելու կապակցությամբ, ապա տեղեկացրել, որ խումբն այցելել է Հայաստան` Հայ Եկեղեցուն ու հայկական մշակույթին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով: …
Պատահար Մուրացան եվ Նոր Արեշ 5-րդ փողոցների խաչմերուկում Ապր 05,2013 17:37 Ապրիլի 3-ին, ժամը 12.40-ին, Երեւանի Մուրացան եւ Նոր Արեշ 5-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել “ԲՄՎ 520” եւ “Միցուբիշի-Էնդեֆոր” մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով “Միցուբիշի-Էնդեֆոր”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Հրաչ Մուրադյանի սպանությունը հերթական սրբապղծությունն է, որը տեղի է ունենում իշխող ռեժիմի օրոք Ապր 05,2013 17:33 Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանության հետ: Հայտարարությունում ասվում է. “Այսօր հողին հանձնեցինք մեր մարտական ընկեր Հրաչ Մուրադյանին, որի նենգաբար սպանության լուրը ինչպես յուրաքանչյուր ազատամարտիկի, այնպես էլ ցանկացած հայ մարդու մոտ առաջացրել է մեծ ցավ եւ զայրույթ: Դավադիր գնդակը, ինչը կարող …
24 Հուլիս 22:13 Ալիևի կողմից հորինված Արևմտյան Ադրբեջան համայնքը կոչ է արել ՀՀ-ին ապահովել ադրբեջանցիների վերադարձը
25 Հուլիս 10:30 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուսինս աշխատում է, իսկ մենք հանգստանում. ինչպե՞ս են ռուսները հանգստանում Բիձու գյոլում
24 Հուլիս 13:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդորել է նստեն մեքենան. Մալաթիա-Սեբաստիայում անչափահասների առեւանգման գործով որոշում կա
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
23 Հուլիս 19:11 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ. Փաշինյանը՝ պարտվելուց 7 օր առաջ. հիշեցում
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16