Հատկապես այս օրերին, երբ հայտնի դարձավ, որ ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն սնանկ է, բոլորի քննադատության սլաքները ուղղվեցին Սերժ Սարգսյանի երբեմնի ֆավորիտ գործարար, «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի դեմ: Բոլորը միանգամից հիշեցին, որ անցած տասը տարիների ընթացքում ավիատոմսերը չափազանց թանկ են եղել, իսկ մատուցված ծառայությունների որակը` չափազանց ցածր: Որ Հայաստանի կառավարությունը մեծ արտոնություններ է տվել ընկերությանը, որը, սակայն, …