ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Սերժ Սարգսյանի երդմնակալության առթիվ Երեւան ժամանած Սլովակիայի ԱԳՆ պատվիրակությանը, որի կազմում է եղել նաեւ Հայաստանում, Ադրբեջանում եւ ՌԴ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպան Յոզեֆ Միգաշը: Վերջինս, ի պատասխան ադրբեջանական հարցումների, հայտարարել էր, թե Սլովակիայում չկա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այնինչ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանն այդ հայտարարություններից հետո նամակ էր ուղարկել Միգաշին` կից ներկայացնելով Սլովակիայի օրենսդրությունը, մասնավորապես` քր.օր. 424ա հոդվածը: Ավելին, Հայոց ցեղասպանության շուրջ Սլովակիայում 2004թ. ընդունվել է թիվ 1334 բանաձեւը: Իսկ ահա ՀՀ ԱԳՆ-ն բացարձակապես անուշադրության է մատնել այդ փաստը, որեւէ անդրադարձ չի կատարել: Մինչդեռ ԱԳՆ-ին տարեկան 10 մլրդ 620 մլն դրամ է հատկացվում պետական բյուջեից, որի մեծ մասն ուղղվում է հենց դեսպանատներին:




Լրահոս