ՏԵՂՅԱԿ ՉԷ Ապր 13,2013 00:00 Նոր կառավարության ձեւավորմանը մնացել է ընդամենը 25 օր, եւ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ որոշ մարզպետեր այս անգամ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Ամենահավանական պաշտոնաթող մարզպետերի ցանկում է հայտնվել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: «Ո՞ւմ եք միջնորդելու, որպեսզի օգնի Ձեզ՝ պահպանել պաշտոնը». «Ժողովուրդ»-ի հարցին Սահակյանը պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ եւ քանի որ չունեմ, ոչինչ չեմ կարող ասել»:
ՀԱՎԵՐԺ ՉԷ Ապր 13,2013 00:00 «Ժողովուրդ»-ը ՀՀ սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունի նա, արդյոք կվերանշանակվի նույն պաշտոնում: «Սերժ Սարգսյանը եւ վարչապետը խորհրդակցում եւ նշանակում են նախարարին, ինչպիսի որոշում կկայացնի նախագահը, ես պատրաստ եմ այն ընդունել: Պաշտոնները հավերժական չեն, մարդը միշտ պետք է պատրաստ լինի դրան հրաժեշտ տալուն»,-ասաց Հ. Հակոբյանը:
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ՈՒՆԵՆՔ Ապր 13,2013 00:00 Հայաստանում այսուհետ լինելու է մարդու իրավունքների պաշտպանի երկու ինստիտուտ. մեկը՝ մեզ հայտնի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գլխավորած կառույցը, մյուսը կոչվելու է մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որի ղեկավարը լինելու է ՕԵԿ նախագահ, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Ընդ որում, այս նոր կառույցի ստեղծման մասին երեկ հայտարարվեց Բաղդասարյանի եւ Անդրեասյանի համատեղ ասուլիսում, եւ շեշտվեց, որ այս երկու կառույցները գործելու …
«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԱՍՈՒՄ Է՝ ԽՆԴՐԵՄ, ԵԿԵ՛Ք» Ապր 13,2013 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր երկրում առաջնային խնդիրը տնտեսական աճի ապահովումն է ու աշխատատեղերի ստեղծումը, սակայն որպեսզի քաղաքացին իր մաշկի վրա զգա այդ աճը, այն պետք է շատ ավելի բարձր լինի, քան կառավարության ապահոված 7.2 տոկոսը: -Պարո՛ն Այվազյան, Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը լուրջ բախում …
Ապր 13,2013 00:00 Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկել էր առաջիկայում կառավարության կազմում երկու նախարարի փոփոխության մասին: «Հիմա երկու նախարար որ փոխվի, դա էակա՞ն փոփոխություն է, թե՞ ոչ»,-ասել էր նա լրագրողներին: ՀՀԿ աղբյուրները «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ Աբրահամյանի ակնարկած երկու նախարարներից մեկը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է, մյուսը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: …
Ապր 13,2013 00:00 Ընդամենը 5 օր անց, համաձայն ՀՀ Սահմանադրության, Սերժ Սարգսյանը պետք է ՀՀ վարչապետ նշանակի: Մինչ այդ վարչապետի պաշտոնակատար կմնա Տիգրան Սարգսյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից պարզել՝ արդյոք այժմ Տ. Սարգսյանը նույն ռեժիմով է աշխատանքի հաճախում եւ ինչ տրամադրություն ունի ընդհանրապես: «Պարոն վարչապետն աշխատում է նույն բնականոն ռեժիմով ու աշխատանքի է …
Ապր 13,2013 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախարար նշանակվելուց հետո համակարգը լցրել է հարազատներով: Տեղեկացանք, որ Ասատրյանի աները՝ Լեւոն Պետրոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետի պաշտոնն է զբաղեցնում: Պետրոսյանը, իր թիկունքն ամուր համարելով, բավական կոշտ մեթոդներով է աշխատում՝ հարուցելով աշխատակազմի …
ԴԵԿԼԱՐԱՏԻՎ Ապր 13,2013 00:00 Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին: Նախագահականի տարածած հաղորդագրությունում նշված է, որ հանդիպման ընթացքում Վրաստանի եւ Հայաստանի արտգործնախարարները Սերժ Սարգսյանին են ներկայացրել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, երկու երկրների միջեւ մշակույթի, կրթության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման, տնտեսական կապերի ամրապնդման եւ այդ …
ՆՈՒՅՆ ԲԻՐՏ ՈՒԺԸ ԿԻՐԱՌՎԵՑ 9 ՏԱՐԻ ԱՌԱՋ Ապր 13,2013 00:00 Ուղիղ 9 տարի առաջ այս օրը Հայաստանի քաղաքական դաշտում քննարկվող յուրաքանչյուր թեմա բացվում ու փակվում էր Բաղրամյան պողոտայի մասին հիշատակումով: 2003թ. նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիներն այդ շրջանում խմբվել էին ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի շուրջ եւ պայքարում էին իրենց տված քվեի համար: 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք խաղաղ …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում