ՀՐԴԵՀՎԵԼ Է Ապր 13,2013 00:00 «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` երեկ Հայաստանից 30 տոննա կոնյակ փոխադրող բեռնատար ավտոմեքենան հրդեհվել է Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական ավտոմայրուղու «Ռուիս» թունելում: Ինչպես հայտնել Է Գորիի շրջանի հրշեջ ծառայության ղեկավար Մամուկա Իմերլիշվիլին, թունելում անջատվել է էլեկտրաէներգիան, եւ տեղում աշխատել են փրկարարներն ու հրշեջները:
ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ Ապր 13,2013 00:00 2009թ.-ից Հայաստանում չբնակվող, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցն ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հարցաքննության՝ «Սիվիլիթաս»-ի գործի շրջանակներում: Ապրիլի 11-ին Վահե Աղաբեկյանցը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ քննիչը հետաքրքրվել է դեռ 2001թ.-ին ՀՀ ԱԳՆ-ում իրականացված ծրագրերից (Վահե Աղաբեկյանցը 1998-2008թթ. եղել է …
ԵՐԵՔՈՎ ԿԵՐԳԵՆ Ապր 13,2013 00:00 Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանն ու Անգելինա Գասպարյանը ՀՀ ոստիկանության օրը՝ Մշակույթի կենտրոնում նախանշված համերգի ընթացքում, միասին կկատարեն «Դու զավակն ես Աստծո տան» երգը, որի հեղինակը Քնարիկ Սասունյանն է: Նշենք, որ Անգելինա Գասպարյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրն է:
«ԻՄ ՄԱՀԸ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԽՂՃԻՆ Է» Ապր 13,2013 00:00 «Ժողովուրդ»-ը դեռեւս 2011թ. հուլիսին գրել էր, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 24 շ., բն. 33 հասցեում բնակվող Արա Խաչատրյանը հունիսի 2-ին տանից դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր եկել Արայի մայրը` Էմմա Հարությունյանը, եւ լացակումած պատմում էր, որ արդեն երկու տարի է անցել, սակայն իր տղային դեռ չեն գտել: Մոր …
ՕՍԿԱՆՅԱՆԻ ԴԵՄՔՈՎ Ապր 13,2013 00:00 «Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին հարցրեց՝ ԲՀԿ հաղթանակի դեպքում ով է լինելու քաղաքապետը՝ Վարդան Օսկանյանը, թե ավագանու ցուցակում նրան հաջորդող մյուս անդամները: «Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն կուսակցության ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է»,-ասաց նա՝ հավելելով, որ սա Երեւանի ավագանու ընտրություններ են, ու կուսակցությունը շեշտը դնում է հիմնականում ավագանու վրա: …
ՉԵՆ ԻՄԱՑԵԼ Ապր 13,2013 00:00 Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախօրեին մեկօրյա այցով գտնվելով Մոսկվայում, հանդիպել է դեսպան Օլեգ Եսայանի հետ: Դեսպանատան մամլո ծառայությունից մեզ հայտնեցին. «Դեսպանությունը որեւէ տեղեկություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվայում գտնվելու մասին»: Մեր հարցին, թե արդյոք դիվանագիտական խողովակներով էլ դեսպանատունը չի պարզել, թե ընդդիմության ներկայացուցիչ Ր. Հովհաննիսյանը մոսկովյան ինչ հանդիպումներ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 13,2013 00:00 ՏՀԱՃ ՎԻՃԱԿԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ-ը հայտնվել էր անհարմար իրավիճակում. ճեպազրույցը տեւեց ընդամենը 7 րոպե, որովհետեւ ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանի ներածական ելույթից հետո ոչ մի լրագրող այդպես էլ հարց չտվեց: Ի դեպ, ՕԵԿ ներկայացուցիչներին նախորդ գումարման խորհրդարանում եւս լրագրողները որեւէ հարց չէին տվել, ինչից հետո ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը զայրացած հեռացել էր բրիֆինգների սրահից: ԷԼԻ …
Ր.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ՍԽԱԼՆԵՐԸ Ապր 13,2013 00:00 ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի 9-ի զբոսանքը դեպի Ծիծեռնակաբերդ, այնուհետեւ՝ Սիրահարների այգի, տվեց իր պտուղները. երեկվա հանրահավաքի մասնակիցների թիվը անհամեմատ քիչ էր: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն էր ստիպված խոստովանել, որ հետընտրական պայքարում սխալներ է կատարել: «Ես կարող է փետրվարի 18-ից մինչեւ ապրիլի 9-ը լիքը սխալներ արած լինեմ: Բայց մի …
ԱՆՍԱՐՔ Է Ապր 13,2013 00:00 «Տաթեւեր» ճոպանուղու մոտ գտնվող բիոզուգարանը դեռ անսարք է եւ նույնիսկ չի փորձարկվել: «Խոսակցություններ կան, որ վաղը (այսօր-խմբ.) Ազգային մրցունակության հիմնադրամից պետք է գան, որ փորձարկեն: Բայց մանրամասն տեղյակ չեմ: Կլինի, հավանաբար կլինի, սպասե՛ք մի քիչ, կլինի (ծիծաղում է-խմբ.): Չնայած որ զբոսաշրջիկները շատ են հետաքրքրվում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ 2012թ. …
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Ապր 13,2013 00:00 Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը: Հենց այս միջոցառմամբ էլ ՀԱԿ-ը ցանկանում է տալ Երեւանի ավագանու ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկը: «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց. «Հետագա 20 օրերը կօգտագործենք քաղաքական վերելքի համար: Ապրիլի 13-ից մայիսի 5-ը կլինի քաղաքական քարոզչության, ծրագրեր ներկայացնելու …
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
13 Նոյեմբեր 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցներում անիվներով դագաղներ են շրջում, էդ մեքենաները հանելը լեգիտիմ կլինի. Փաշինյան
13 Նոյեմբեր 15:33 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոկսակի վիրուսի բռնկման վտանգ կա․ դպրոցներում և մանկապարտեզներում ծնողներին հորդորել են զգուշանալ
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
08 Նոյեմբեր 08:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հորդորել են մոռանալ իրենց մասին. միայն Դավիթ Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի ընտանիքներն են փաստաբանի դիմել. «Ժողովուրդ»
06 Նոյեմբեր 14:26 Մտել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկը, էլեկտրահարել` կնոջ, կապել ոտքերն ու ձեռքերը, գումար փնտրել
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
14 Հոկտեմբեր 13:37 Ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից խորհրդի կազմում է. նախարարի անտեղյակությունը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան