Ապրիլի 15-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ “Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013” ծրագրի խորհրդանշանի և վեբ-կայքի (www. gyumri .am) շնորհանդեսը, որին ներկա էին Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, քաղաքապետարանի մշակույթի, արտաքին կապերի, տուրիզմի և արարողակարգի բաժնիների աշխատակիցներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բանախոսները նախ ներկայացրին եռալեզու կայքի կառուցվածքը, բաժինները, նորամուծությունները, մասնավորապես վիրտուալ տուրերի անցկացնելու հնարավորոթյունը, ապա խոսեցին նաև …