Լեվոն Տեր-Պետրոսյանի գնահատականները տարակուսանք են առաջ բերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի առաջին նախագահ, նորաստեղծ “Հայ ազգային կոնգրես” կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀԱԿ համագումարում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների առնչությամբ հնչեցրած դիրքորոշումը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում, ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: 
 
“Տարակուսանք է հարուցում առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությունն ընդդիմադիր մեկ այլ առաջնորդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին և նրա գործողությունների առնչությամբ: Կցանկանայի ավելի մանրամասն տեղեկանալ, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես ինչ է ենթադրում “քաղաքական գործընթացներ” բառակապակցության ներքո և ինչ ,քաղաքականե գործողություններ էր ակնկալում Րաֆֆի Հովհաննիսյանից: Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին ,քաղաքական գործընթացներե իրականացնելու հնարավորություն ուներ, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչի վերածվեց դա”,- նշել է ՀՀԿ խոսնակը:
 
Մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի հայտարարությունը, թե “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձում է մասամբ “պոկվել” իշխանությունից` Շարմազանովը նշել է. “Քաղաքագիտական բոլոր չափանիշների համաձայն, այս կամ այն քաղաքական ուժի ընդդիմադիր լինելու և կայացվածության լավագույն ապացույցը վերջինիս մասնակցությունն է երկրի գլխավոր քաղաքական գործընթացին` նախագահական ընտրություններին` այլընտրանքային ծրագրով, ինչը, սակայն, ԲՀԿ-ն չարեց: Իսկ այն պնդումը, թե այսօր ԲՀԿ-ն առճակատման է գնում իշխանությունների հետ Երևանի Ավագանու ընտրություններում, պարզապես անլուրջ են: Դրանք այն ընտրությունները չեն, որոնք որոշում են պետության ճակատագիրը: Եվ նման հայտարարություններով պետք չէ մոլորության մեջ գցել ընտրազանգվածին: Մայիսի 5-ի ընտրություններում ընտրվում է մայրաքաղաքային տնտեսության ղեկավար, ով կարող է լավագույնս կառավարել Հայաստանի մայրաքաղաքը”: 




Լրահոս