Հրապարակ. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն բանակցում են կոալիցիա ստեղծելու շուրջ Ապր 19,2013 09:49 Պարզվում է` որքան էլ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առերես պայքարում են միմյանց դեմ, քննարկվում է նաև ԲՀԿ-ի` կոալիցիա մտնելու հարցը: Կառավարության կազմի ամբողջական հրապարակումը հետաձգվում է մինչև մայիսի 9-ը, նաև այդ պատճառով անդրկուլիսներում բանակցողները պայմանավորվել են` եթե ԲՀԿ-ն Երևանի ընտրություններում գրավի երկրորդ տեղը, այդ դեպքում որոշ պորտֆելներ` հումանիտար բլոկում, չեն բացառում նաև դիվանագիտական “կորպուսում”, կտրվեն նրան:
Ժողովուրդ. Տիգրան Սարգսյանը բոլորին հակառակ կաշխատի Ապր 19,2013 09:46 “Ժողովուրդ”-ն իր այսօրվա առաջնորդողում գրել է. “Թեև Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ճնշող մեծամասնությունը դեմ էր, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ աշխատի, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը որոշեց այս հարցում էլ հակառակվել մեծամասնության կարծիքին, և երեկ Տ. Սարգսյանը վերանշանակվեց: Եվ որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են մարդիկ դեմ Տ. Սարգսյանի պաշտոնավարմանը, բացատրենք փաստերով. նրա պաշտոնավարման ընթացքում շեշտակի աճեցին միայն աղքատությունն …
Իրատես de facto. ՀԱԿ համագումարը ֆինանսավորել է Գագիկ Ծառուկյանը Ապր 19,2013 09:43 ՀԱԿ համագումարը, որ տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, շատերի մեջ հարց առաջացրեց` որտեղի՞ց ,գեղի կլուբիցե կուսակցություն դարձած քաղաքական ուժին այդքան գումար, որ կարողացավ համալիրը մի քանի ժամով վարձակալել: Ավելին, այդքան մարդու “բերման” ենթարկել: Իրականում, ինչպես թերթի աղբյուրը փոխանցել է, դահլիճը վարձակալելու 5 մլն դրամը կոնգրեսին Գագիկ Ծառուկյանն է հատկացրել, համագումարի մասնակիցներից …
ՉԻ. Հերթը հասավ Փարոսին. թաղապետը` հանուն քաղաքապետի Ապր 19,2013 09:41 “ՉԻ” տեղեկություններով` Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը գործի է դրել բոլոր լծակները` ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի օգտին աշխատելու համար: Նա կարգադրել է “Փարոս” համակարգի աշխատակիցներին` գանգահարել համայնքի բոլոր նպաստառուների բնակարաններ և զգուշացնեի որ իրենց անունները գրվելու են Տարոնի համակիրների ցուցակում, այղ իսկ պատճառով “Փարոսից” օգտվող ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներր պետք է ընտրեն գործող քաղաքապետին: …
ՀԺ. Սարգսյան-Ծառուկյան հանդիպո՞ւմ. 5 պորտֆելի պահանջ`ԲՀԿ-ից Ապր 19,2013 09:36 “Երեկ իշխանական կուլիսներում լուրեր տարածվեցին, որ նախօրին հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նույն շրջանակներում խոսակցություններ էին շրջանառվում նաև, որ հանդիպման ընթացքում բանակցություններ են ընթացել ապագա կառավարության շուրջ: Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հարցրեցինք ճի՞շտ է արդյոք, որ վարչապետն ու Ծաոուկյանը հանդիպել են և կոալիցիայի հարց քննարկել, …
Ժողովուրդ. Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում Ապր 19,2013 09:34 Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում: Հիմնական պատճառը, ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների, կապված է վարկային համակարգի հետ: Բանն այն է, որ մի շարք խոշոր գործարարներ մեծ թվով տարաբնույթ վարկեր են վերցրել ու հիմա չեն կարողանում մարել: Օրինակ` գործարարներից մեկն իր կոնյակի գործարանն է գրավադրել` ցույց տալով, թե քանի տակառ կոնյակ ունի, սակայն ամիսներ անց կոնյակը վաճառել …
Իրատես de facto. Քոչարյանի զարմուհին` ԲՀԿ փորձագետ Ապր 19,2013 09:31 Տարբեր քաղաքական շրջանակներ հաճախ են ԲՀԿ-ն նույնացնում երկրորդ նախագահի հետ, ինչն ամեն անգամ հերքում են այդ կուսակցության անդամները: Այդ մասին գրում է “Իրատես de facto” թերթը։ “Սակայն ակնհայտ է, որ այդ կուսակցությունում Քոչարյանի “մարդիկ” բավականին մեծ թիվ են կազմում: Պարզվում է` Քոչարյանն ակտիվ դերակատարություն ունի ոչ միայն կուսակցության “կադրերին” ընտրելու, այլեւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության փորձագետներ …
Հայկական ժամանակ. Որքա՞ն գումար են ծախսել կուսակցությունները Ապր 19,2013 09:29 ԿԸՀ-ն թարմացրել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։ “Վերջին տվյալներն ապրիլի 16-ի դրությամբ են։ Քարոզարշավի առաջին տասը օրերի ընթացքում վերջապես ծախսեր է գրանցել “Առաքելություն” կուսակցությունը՝ 1 մլն 60 հազար դրամ։ ՀՀԿ-ն այժմ ծախսերի առումով գերազանցում է ԲՀԿ-ին։ Վերջինս մուտքագրված 40 մլն դրամից …
Հրապարակ. Ստեփան Դեմիրճյանը կգլխավորի՞ ՀԱԿ դաշինքը Ապր 19,2013 09:26 ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին դեռևս հստակ առաջարկ չի արվել` գլխավորելու ՀԱԿ դաշինքը, “Հրապարակի” հետ զրույցում նախօրեին հրապարակված լուրի առիթով ասել է դաշինքը վերակազմավորելու մտքի հեղինակներից մեկը` “Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: “Հույս ունենք, որ Դեմիրճյանը ևս կմիանա մեր դաշինքին”,- ասել է Գիմիշյանը: Մի քանի ուժերի ներկայացուցիչներով հանդիպել են Դեմիրճյանի հետ, քննարկել հարցը, և վերջինս …
Ժողովուրդ. Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ստուգումներ են սկսվել Ապր 19,2013 09:23 “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր բիզնեսներն այս օրերին մանրամասն ստուգվում են: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով`ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող “Արարատցեմենտ” գործարանում, Երևանի կոնյակի գործարանում, “Կոտայք” գարեջրի գործարանում և մյուս այլ ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ`ՊԵԿ-ը մոնիթորինգի միջոցով ստուգումներ է իրականացնում անգամ Ծառուկյանի դստերը պատկանող “Պրինցեսա” խանութ-սրահում, …
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից