ԴԱՏԱՐԱՆԸ ՉԼՍԵՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ Ապր 19,2013 00:00 «Պռոշյանցին պռոշյանցուն չի սպանի, հանցագործը պռոշյանցի չէ, գտե՛ք իրական մարդասպաններին, հանցագործին թելադրում են վերեւից, մենք չենք լռելու: Ար-դա-րու-թյո՛ւն, ար-դա-րու-թյո՛ւն»,-ահա այսպիսի վանկարկումներով երեկ ուղեկցվեց Պռոշյան գյուղի բնակիչների բողոքի ակցիան` ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի:Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետարանի դիմաց գնդակահարվեց գյուղապետ Հրաչ Մուրադյանը: …
ՀՆԱՐՔՆԵՐ Ապր 19,2013 00:00 Հյուսիսային համալսարանի մի խումբ աշխատակիցներ հայտնվել են անհարմար վիճակում: «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ այն մասին, որ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը հնարամիտ լուծում է գտել խնայողություն կատարելու համար: Որպեսզի իր աշխատակիցներին ամառային արձակուրդներին ավելորդ գումար չվճարի, հունիս ամսին մարդկանց հեռացնում է աշխատանքից, իսկ երբ ավարտվում են ամառային արձակուրդները, սկսվում է ուսումնական շրջանը, սեպտեմբերից կրկին գրանցում է՝ …
ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ Ապր 19,2013 00:00 ՀՀ Արագածոտնի մարզի Դպրեվանք համայնքը դպրոց չունի: Համայնքի աշակերտների թիվը 7-ն է, իսկ բնակիչներինը՝ 75: Համայնքի ղեկավար Արամայիս Ղասաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գյուղի աշակերտները հաճախում են հարեւան Արուճ գյուղի դպրոց: Եթե բարձրաձայնենք, որ դպրոց չունենք, կսարքե՞ն: Մեր գյուղը փախստականներով է բնակեցված: Դրա համար էլ այստեղ դպրոց չեն կառուցում»: Նրա խոսքով՝ գյուղում երիտասարդ ընտանիք չկա, …
ՀԱԿ-Ի ԿՈՂՔԻՆ Ապր 19,2013 00:00 Նախկին քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու է հեռացել քաղաքական դաշտից, ինչու չկա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության շարքերում: «Ես ՀՀ քաղաքացի եմ, որպես կուսակցության անդամ չկամ: Այժմ զբաղված եմ գյուղատնտեսական աշխատանքներով: Ես քաղաքական դաշտից դուրս չեմ եկել: Ես Կոնգրեսի կողքին եմ, կուսակցության անդամ չեմ, բայց միշտ էլ ՀԱԿ-ին …
ՍԽԱԼ ՀԱՍՑԵՈՎ Ապր 19,2013 00:00 ՀՀ նախագահի մամուլի խոսնակ նշանակված Արման Սաղաթելյանը նշանակվելուց հետո երեկ կատարել է առաջին «ճանաչողական» քայլը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ երեկոյան, Սաղաթելյանը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել է պետական գերատեսչությունների մամուլի խոսնակների հետ՝ ծանոթանալու նրանց: Թերեւս ճիշտ կլիներ` նա առաջինը շփվեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, քանի որ նրա աշխատանքը լինելու է ոչ թե, օրինակ, գյուղնախարարության խոսնակի, այլ լրագրողների հետ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 19,2013 00:00 ՍԱՏԱՆԱՆԵՐԻ՛Ն ՀԱՐՑՐԵՔՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերում հնչող գնահատականներին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության դաշտի «թիվ մեկ սատանան» է, ասել է. «Էն աշխարհի հետ շփվողների հե՛տ այդ հարցերը պարզեք: Ես գտնվում եմ մի քիչ ավելի երկրային չափողականության մեջ»: ԷԺԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐGalatv-ի տեղեկացմամբ` Հայաստան ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների քանակը 2012թ. կտրվածքով գերազանցել …
ՈՐՈՇ ԲԱՆԿԵՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ Ապր 19,2013 00:00 Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում: Հիմնական պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, կապված է վարկային համակարգի հետ: Խնդիրը ավելի է սրվել «Արմավիա» ավիաընկերության սնանկացումից հետո, քանի որ տարբեր բանկերի այս ընկերության վարկային պարտքերը հասնում են 50-60 մլն դոլարի: Ու հիմա վարկատու կազմակերպությունները «Արմավիա»-ից չեն կարողանում ստանալ պարտքերը, մանավանդ որ այս ընկերությունը չունի ակտիվներ` դրանք օտարելու եւ …
ՉԻ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ Ապր 19,2013 00:00 Երեկ ՀՀ կառավարության շենքի հետնամուտքից հեռացող մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ զգացողություն ունի որպես մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար եւ, առհասարակ, ինչ ակնկալիքներ ունի. արդյոք կնշանակվի նախարար: «Գիտեք, որքան տարի որ ես նախարար եմ, ինձ այդ հարցը մշտապես տվել են, ու ես հոգնել եմ այդ հարցին պատասխանելուց: Ինձ համար հետաքրքիր հարց չէ, …
ՍԱՐՔՈՎԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Ապր 19,2013 00:00 Սերժ Սարգսյանի մամուլի արդեն նախկին խոսնակ Արմեն Արզումանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Այս տարիների ընթացքում Ս. Սարգսյանի ու նրա թիմի ամենամեծ ձեռքբերումներից մեկը խոսքի ազատության ամրապնդման, ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ հարաբերություններում տեղի ունեցած հեղափոխական առաջընթացն է»: Հիշեցնենք, որ իր պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանն ընդամենը 2 անգամ է ասուլիս հրավիրել, ընդ որում միայն ընտրովի լրատվամիջոցներ …
ԽԱՉԻԿԻ ԴԱՏԸ Ապր 19,2013 00:00 Այսօր՝ ժամը 10:30-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Նաիրա Ավետիսյան) կշարունակվի լսվել «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց էր ներկայացրել Խաչիկ Խաչատրյանի դեմ, քանի որ նա լրագրող Սոնա Գրիգորյանի հետ զրույցի ժամանակ վիրավորել էր՝ ասելով. «Գրի՛, …
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
14:25 ՖՈՏՈ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ասեցին գնում ենք զբոսնելու, հետո տեսանք՝ ուր ենք եկել․ դիմում ԱԱԾ․ բողոքի ակցիաներին մասնակցելու համար գումար են տվել
14 Մայիս 22:21 ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով