Հատկապես վերջին շրջանում հայտնի ու անհայտ երաժիշտներ, երգահաններ (նրանց կոմպոզիտոր ասելը թյուրիմացություն կլինի, որովհետեւ պարզապես այստեղից ու այնտեղից «երգ են հանում», ավելի ճիշտ` թխում) ժամանակակից երեւալու համար Սայաթ-Նովային, նույնիսկ Կոմիտասին ներկայացնում են «յուրովի»: Իհարկե, Սայաթ-Նովայից ու Կոմիտասից ոչինչ չի մնում, որովհետեւ, օրինակ, Կոմիտասի երգերում կլկլոց չեք լսի, ինչպես դա անում է Լիլիթ Հովհաննիսյանը, որը Բաթումում …