Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքը ծանր վիճակի մեջ է դրել որոշ ԶԼՄ-ների Ապր 26,2013 14:59 2012թ-ի դեկտեմբերին ընդունված “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի հետևանքով այսօր որոշ ԶԼՄ-ներ հայտնվել են դժվար իրավիճակում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին “Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշեց, որ եթե նախկինում իրենք վճարում էին միայն շահութահարկ, ապա այսօր նաև շրջանառության հարկ: Սա ենթադրում է թերթերի իրացումից ստացված գումարի, այսինքն՝ հասույթի 3.5%-ի և գովազդների հասույթի 5%-ի վճարում: …
Բերման են ենթարկել Վ. Ղուկասյանի եղբոր որդիներին՝ թմրանյութ պահելու կասկածանքով Ապր 26,2013 13:35 Գյումրու ոստիկանությունը անցած գիշեր բերման է ենթարկել եւս երկու քաղաքացու: Բերման ենթարկվածները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդիներն են՝ Կոլյա եւ Հովհաննես Ղուկասյանները: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցում է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Շիրակի մարզի ոստիկանապետն ասաց նաեւ, որ նշված քաղաքացիները որեւէ կապ չունեն Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների հետ, այլ բերման են ենթարկվել …
Հրդեհ Գյումրիում Ապր 26,2013 13:04 Ապրիլի 26-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգինյան փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղարսի խճուղու սկզբնամասում՝ “Մայր Հայաստան” հուշահամալիրի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել՝ 10.26-ին: Այրվել են տարածքում գտնվող պահեստի փայտյա կառուցատարրերը՝ 30 քմ:
Հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով Ապր 26,2013 13:02 Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 00.30-ին, Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1973 թ. ծնված Բլիադձե Ջ.-ն: Ոստիկանությունից հայտնում են, որ նա թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվում էր Հունաստանի Հանրապետության Աթենքի Ինտերպոլի կողմից: Խափանման միջոցը կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Գյումրիում բազմաթիվ վագոն-տնակներ այլեվս բնակության համար պիտանի չեն Ապր 26,2013 12:37 1988-ի դեկտեմբերյան դաժան երկրաշարժից ի վեր՝ 25 տարի շարունակ, Գյումրիում դեռեւս զգալի թվով ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում: “Շիրակ կենտրոնի” ուսումնասիրություններով՝ Գյումրու տնակային ավաններում բնակվող անօթևանների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները: Եվ, հատկապես, նրանց վագոն-տնակները երբեք վերանորոգման չենթարկվելու պատճառով վաղուց շարքից դուրս են եկել: Անձրևները տեղալուն պես անձրեւաջրերը հեղեղում են այդ ժամանակավոր կացարանները: …
ՊԲ-ն վերջապես հայտնեց վիրավորված զինվորի մասին լուրը Ապր 26,2013 12:26 ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, սակայն ՊԲ-ն այսօր է հաղորդագրություն տարածել: Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները տեղեկացերլ էին, որ ապրիլի 24-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Ապր 26,2013 12:19 Լուսանկարն արվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Անվադողերի սպասարկման կետի աշխատակիցները, այլ ելք չգտնելով, հայտարարություն են փակցրել: Տեսնես դա ինչ-որ կերպ օգնո՞ւմ է նրանց, որպեսզի իրենց օրն անցկացնեն առանց հայհոյանքներ լսելու: Համաձայնե՛ք, այդքան էլ նախանձելի իրավիճակ չէ: “Ժողովուրդ” օրաթերթի 526 համար
Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքից Ապր 26,2013 12:12 Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ապրիլի 23-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքից: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 18-ամյա Գեւորգ …
ՀՂԻՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ Ապր 26,2013 12:10 Գրեթե մեկ ամիս է, ինչ հղի կանայք անվճար ծննդաբերելու համար նախատեսված հավաստագրերը չեն ստանում: ՀՀ առողջապահության նախարարությունից պատճառաբանում են, որ դա կապված է տպարանի տեխնիկական ծանրաբեռնվածության հետ: Նշենք, որ հավաստագիրը հղի կինը ձեռք է բերում այն պոլիկլինիկայից, որտեղ հաշվառված է: Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հավաստագիր տպելն ու բաժանելն …
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Ապր 26,2013 12:06 Հանրապետության տարածքում ապրիլի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ։
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը