“Կլանների ժամանակն անցավ, եկել է խաղաղության ժամանակը, եկել է այն ժամանակը, որ արյունով և զոռբայությամբ ոչինչ չի լուծվի: Եվ չենք հանդուրժելու, ոստիկանությունը այլևս չի հանդուրժելու”,- այսօր Գյումրի կատարած այցելության ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը՝ անդրադառնալով ապրիլի 23-ի Գյումրիի կրակոցներին: “Էստեղ Գյումրիում ունենք երկու, չեմ վախենում օգտագործել, կլան, որոնք, չգիտեմ ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով, …