Ժողովուրդ. Ֆինանսների նախարարը կիրառում է կոռուպցիայի դասական օրինակ Ապր 26,2013 10:18 Պարզվում է` ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀԿ-ից տարածք է վարձակալել: Ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի ՀՀԿ-ական աղբյուրները, նախարարությունը վերջերս Վայոց Զորի մարզի Վայք քաղաքում ՀՀԿ տարածքային կառույցի գրասենյակից մոտ 43 քմ տարածք է վարձակալել, և այնտեղ է տեղակայվել նախարարության մարզային ներկայացուցչությունը: ՀՀԿ-ն էլ իր տարածքի համար վարձակալության բավական բարձր գին է սահմանել`206 հազար դրամ: “Ուշագրավն այն է, …
Հրապարակ. Անուշ օպերայի գլխավոր փորձը տապալվեց Ապր 26,2013 09:06 Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիքյանի “Անուշ” օպերայի նոր մեկնաբանությամբ փակ ցուցադրությունը` գլխավոր փորձը, պրեմիերայից առաջ տապալվել է: Վերջում, ծափահարությունների միջից լսվեց` “ամոթ…., Ավեդիքյանը Անուշին թաղել է…, ինչի՞ վրա եք ծափահարում, ժողովուրդե ու էլի նմանօրինակ բացականչություններ: Բղավողը հայտնի երաժշտագետ Ավագ Պետրոսյանի որդին էր` դիրիժոր Արա Պետրոսյանը: Նա վրդովված էր ոչ …
Առավոտ. ԲՀԿ-ն ու Բարեվ Երեվանը Երեվանում օտա՞ր են զգում Ապր 26,2013 09:00 “Առավոտի” աղբյուրների փոխանցմամբ` Երևանի ավագանու ընտրություններում որպես վստահված անձինք ԲՀԿ֊ն Երևան է բերելու Աբովյան քաղաքի բնակիչների, իսկ “Բարև Երևանը” վստահված անձինք է բերելու Գյումրիից: Այս երկու ուժերը մայրաքաղաքում իրենց օտա՞ր են զգում:
Ժողովուրդ. Երիտասարդական մետրոյի գետնանցումը գնել է Սերժ Սարգսյանի մտերիմ օլիգարխը Ապր 26,2013 08:58 Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների`Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի “Երիտասարդական” կայարանին հարող գետնանցումը, որտեղ հիմա ընթանում են շինաշխատանքներ, գնել է Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ, ղարաբաղցի Կարեն Բաղդասարովը: Նա ցորենի ներկրմամբ զբաղվող և շուկայում գերիշխող դիրք ունեցող “Վիկտորիա թրեյդ” ՍՊԸ-ի սեփականատերն է: Բաղդասարովն Արցախում հացի գործարան ունի, իսկ այստեղ` ալրաղաց և ՌԴ-ում լուրջ բիզնեսներ: “Նշենք նաև, որ Բաղդասարովը …
ՀԺ. Ինչո՞ւ միգրացիոն ծառայությունը չի հրապարակում տվյալները Ապր 26,2013 08:56 ՀՀ Միգրացիոն ծառայությունը դեռ չի հրապարակել այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ ժամանումների և ՀՀ-ից մեկնումների վիճակագրությունը: Այդ ցուցանիշը միշտ հրապարակվում էր տվյալ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա կեսին: Այսինքն այդ վիճակագրությունը պետք է հրապարակված լիներ ապրիլի կեսին: “Ազգային վիճակագրության ծառայությունը դեռ մեզ չի տրամադրել”,- երեկ “ՀԺ”-ի թղթակցի հարցին այսպես է բացատրել տվյալները չհրապարակելը ՀՀ Միգրացիոն ծառայության …
Հրապարակ. 25 հազար դոլար ամենաշատ ձայները ապահովող հանձնաժողովի նախագահին. Ապր 26,2013 08:54 “Հրապարակը” գրում է, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թեժ քարոզարշավ է ընթանում Դուբայում միասին հանգստանալ սիրող ՀՀԿ-ական թիմի “կուրատոր” Սամվել Ալեքսանյանի եւ ԲՀԿ-ական թիմերի միջեւ: ԲՀԿ ավագանին ամեն ինչ անում է, որպեսզի Դավիթ Օհանյանը պարտվի ու չդառնա քաղաքապետի տեղակալ: Իսկ Սամվել Ալեքսանյանն անձամբ է պտտվում շենքերի բակում: Ի տարբերություն ԲՀԿ-ի, որը, տնետուն ընկած, “ինչո՞վ օգնեմ” անհատական …
ՀԺ. ՀՀԿ-ն ո ԲՀԿ-ն դեռ բանակցում են Ապր 26,2013 08:51 ՀՀԿ գործադիր մարմինը երեկ ապագա կառավարության կազմի հետ կաված որևէ հարց չի քննարկել, թեև դեռ առավոտյան չէր բացառվում, որ Սերժ Սարգսյանը ևս մի երկու նախարարների գործադիրում կառաջադրի: Այս պահին իշխանական կուլիսներում քննարկվում է միայն երեք նախարարի պաշտոնակատարների ապագա ճակատագիրը: Ըստ “ՀԺ”-ի տեղեկությունների, հարցականի տակ են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և տրանսպորտի …
Ժողովուրդ. ՀԱԿ ակտիվիստներին ծեծել են Արագածոտնի մարզպետի կողմնակիցները Ապր 26,2013 08:48 “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին ապրիլի 23-ին Աջափնյակ վարչական շրջանում քարոզչություն իրականացնելիս ծեծի ենթարկողները Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կողմնակիցներն են եղել: Պարզվում է՝ Արագածոտնի մարզպետն Աջափնյակում Տարոն Մարգարյանի համար նախընտրական շտաբ է բացել, եւ այդ գրասենյակում աշխատում են ոչ թե երեւանցիներ, այլ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ Արագածոտնի մարզի բնակիչներ: Շարունակությունը` “Ժողովուրդ” …
Հրապարակ. Արմեն Աշոտյանը գրազ է կրվել Գալուստ Սահակյանի որդուն Ապր 26,2013 08:47 “Հրապարակը” գրում է. “Այն ժամանակ, երբ բոլորը բոլորի հետ գրազ էին գալիս` նախագահական ընտրություններում կդնի՞ իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ, գրազ էր եկել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը, փաստորեն, “կրվել” է գրազը, որովհետեւ պնդել է, որ Ծառուկյանը կառաջադրվի: “Կրվել” է կոստյում: Ըստ չար լեզուների` վարչապետին: Երեկ, երբ զանգահարեցինք` իմանալու, վճարե՞լ է Աշոտյանն իր …
Իրատես de facto. Մշակույթի նախարարը միանշանակ հրաժեշտ կտա պաշտոնին Ապր 26,2013 08:45 Նոր կառավարության անդամների կազմը հայտնի կդառնա Երևանի ավագանու ընտրություններից հետո: Մինչ այդ նախարարների պաշտոնակատարները սրտի թրթիռով ստիպված են սպասել` արդյո՞ք երկրորդ անգամ բախտն իրենց կժպտա: “Իրատես de facto”-ի տեղեկություններով, ՀՀԿ բոլոր “պաշտոնակատարները” այս ընթացքում դեռ ակտիվորեն պիտի իրենց թեկնածուի ընտրությունները “հորով-մորով” անեն, և դրանից հետո միայն “նժարի” վրա կդրվի այս տարիների վաստակը: Ի դեպ, թերթի …
11 Նոյեմբեր 14:39 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հյուրանոցի անվտանգության աշխատակցից մինչև ՊՊԾ պետ․ ինչ է հայտարարագրել Արթուր Գասպարյանը
06 Նոյեմբեր 14:26 Մտել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկը, էլեկտրահարել` կնոջ, կապել ոտքերն ու ձեռքերը, գումար փնտրել
11 Նոյեմբեր 23:20 Ցավում եմ այն մաղձի, հատուկ սևացնելու պատրաստ որոշ «այրերի» պատրաստակամության համար․ Նազենի Հովհաննիսյան
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
06 Նոյեմբեր 14:26 Մտել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկը, էլեկտրահարել` կնոջ, կապել ոտքերն ու ձեռքերը, գումար փնտրել
08 Նոյեմբեր 08:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հորդորել են մոռանալ իրենց մասին. միայն Դավիթ Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի ընտանիքներն են փաստաբանի դիմել. «Ժողովուրդ»
08 Նոյեմբեր 12:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա լինի Ձեր վերջին համարձակությունը ինձ ընդհատելու․ լեզվակռիվ՝ Էդգար Ղազարյանի և ՔՊ պատգամավորի միջև
14 Հոկտեմբեր 13:37 Ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից խորհրդի կազմում է. նախարարի անտեղյակությունը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան