ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ Ապր 18,2013 00:00 Ապրիլի 17-ին՝ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակին նվիրված արարողության ժամանակ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել են Կոմիտասի անվան պանթեոնում: Կարեն Դեմիրճյանի շիրիմին հարգանքի տուրք մատուցելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ողջունել եւ հեռացել:
ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ Ապր 18,2013 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանը կվերադառնա իր հին պաշտոնին: Դեռեւս 2012թ. մայիսի 21-ին նա իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: Բայց երբ փորձեցինք Գասպարյանից ճշտել իր ապագային առնչվող հարցը, նա շփոթվեց. «Տեղյակ չեմ»: «Իսկ եթե նման առաջարկ լինի, կհամաձայնե՞ք»,-հետաքրքրվեցինք: «Ինձ այնքան բարդ հարց եք հիմա տալիս, …
ԾՆՈՒՆԴԸ ՉՆՇԵՑ Ապր 18,2013 00:00 Երեկ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ծննդյան օրն էր: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Տարոն Մարգարյանը տրամադրություն չի ունեցել, անգամ քարոզարշավ չի անցկացրել: Մարգարյանի նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովից փորձեցինք պարզել՝ գոնե ՀՀԿ-ականներո՞վ էլ չեն նշել Տ. Մարգարյանի ծնունդը: «Ես պատասխանում եմ միայն քաղաքական հարցերին, իսկ ծնունդը ընտանեկան տոն է»,-եզրափակեց Շարմազանովը:
ԹԱՆԿԱՑԵԼ Է Ապր 18,2013 00:00 Ավելի քան երկու օր է, ինչ առեւտրի ցանցում արձանագրվել է ներմուծված ծխախոտի գնի աճ: Մասնավորապես թանկացել են «Ավերս» եւ «Ֆիլիպ Մորիս» ծխախոտի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների ներկրած ծխախոտները: Սա պայմանավորված է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ 2013-ից բարձրացվում են տեղական արտադրության եւ ներկրվող ծխախոտների հարկերը: «Ավերս» ՓԲԸ-ի աշխատակիցը, որը …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 18,2013 00:00 ԽԱՆԳԱՐԵԼ ԵՆՔարոզչական թռուցիկներ բաժանող «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամներին երեկ խոչընդոտել են Ավան վարչական շրջանում: Ավանի Բրյուսով թաղամասի 63 շենքի լիազորը ՀԱԿ երիտասարդներին ասել է, թե «ստեղ բոլորը հանրապետական են, ստեղ գործ չունեք», եւ սպառնացել, որ եթե չհեռանան, նրանց «ոտքերը ջարդել կտա»: Ավելին, շենքի լիազորը փորձել է խլել թռուցիկների տոպրակն ու պատռել դրանք: Բայց ապարդյուն: …
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆ Է Ապր 18,2013 00:00 Վաղը Սերժ Սարգսյանը նշանակելու է ՀՀ վարչապետին: Ու թեեւ այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում պետք է պաշտոնապես որոշվի վարչապետի թեկնածուի անունը, սակայն վաղուց է հայտնի՝ կառավարության ղեկավարը չի փոխվելու. Տիգրան Սարգսյանը շարունակելու է իր պաշտոնավարումը:Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի երդմնակալությունից հետո՝ ապրիլի 9-ին, կառավարությունը Սահմանադրությամբ սահմանված կարգով հրաժարական ներկայացրեց: Եվ հիմա, Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի …
ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ Ապր 18,2013 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել մի խումբ քաղաքացիներ եւ տեղեկացրել, որ այս օրերին 093-35-91-96 հեռախոսահամարով զանգահարում են իրենց բջջային հեռախոսներին եւ ասում, թե սոցհարցում են իրականացնում՝ ո՞ւմ եք ընտրելու ավագանու ընտրություններին. «Մեզ համար տարօրինակ է փաստը, թե նրանք ինչպես են իմանում մեր անձնական բջջային հեռախոսահամարները, եւ ինչպե՞ս է այդ սոցհարցման կենտրոնն իմացել, որ ես Երեւանի …
ԿԱՊ ՉՈՒՆԻ Ապր 18,2013 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ավագանու անդամ Մովսես Հակոբյանը հայտնեց, թե պռոշյանցիները համոզված են, որ գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանը որեւէ կապ չունի տեղի ունեցածի հետ: «Այդ մասին գյուղում խոսում են բոլորը: Կարող եք գալ, ինքներդ համոզվել: Ավելին, պռոշյանցիները պահանջում են գտնել իրական մեղավորներին»,-նշեց ավագանու անդամը: Նրա խոսքով՝ այսօր …
ԿԱՐԵՎՈՐԸ ՈՏՔԵՐՆ ԵՆ Ապր 18,2013 00:00 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների օգնականների արտաքինը խորհրդարանում դարձել է խոսակցությունների թեմա. բանն այն է, որ ԲՀԿ-ականների զգալի մեծամասնությունը որպես օգնական ընտրել է աչքի ընկնող արտաքինով, կարճ կիսաշրջազգեստներով, երկարոտն ու գեղեցկադեմ աղջիկների: Եվ երբ նրանք անցուդարձ են անում ԱԺ միջանցքներով, նաեւ այլ խմբակցությունների շատ պատգամավորներ չեն կարողանում զսպել իրենց բազմանշանակ հայացքները: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ …
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԱՆՈՒՆՆ Ո՞ՒՄՆ Է Ապր 18,2013 00:00 «Հայ ազգային կոնգրես» անվան շուրջ իսկական պատերազմ է սկսվել: Երեկ հայտարարություն է տարածվել «Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման քաղխորհրդի» անունից, որտեղ հեղինակները դիմել են ՀԱԿ-ից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ ՀԱԿ՝ «նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար»: Նաեւ նշված է, որ պետք է լուծարվեն ՀԱԿ ստեղծած նախկին մարմինները, պետք է ձեւավորվի նոր քաղխորհուրդ, որի նիստերն …
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
10 Հունվար 10:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականները Փաշինյանի ներկայությամբ քաշքշել են իրար․ ՔՊ նիստը ավարտվել է վեճով
09 Հունվար 14:23 Խուճապ են տարածել զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ հրաժարվեն զենքով գործելուց
09 Հունվար 23:47 Ծառերը ընկել են տների վրա, օդը աղտոտված է. դերասանուհին՝ ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակի մասին
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից