Սահմանադրական դատարանը քննելու է 34 պատգամավորների դիմումը Ապր 15,2013 19:48 Ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննության կառնի Ազգային ժողովի երեք տասնյակից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա գործը, որով վիճարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը: Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը: Որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված է ԱԺ կանոնակարգ-օրենքն ընդունած ԱԺ-ն: ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի վիճարկվող 4-րդ մասը սահմանում է, …
Ալլա Պուգաչովան նշում է իր 64-ամյակը Ապր 15,2013 18:04 Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշում է իր ծննդյան տարեդարձը: Հայտնի երգչուհին դառնում է 64 տարեկան: Նա որոշել է իր ծննդյան տարեդարձը նշել ընտանիքի շրջապատում: Մաքսիմ Գալկինը պատրաստվում է կնոջը ուղղաթիռ նվիրել: Նա իրենց տան մոտակայքում նախօրոք թռիչքուղի է պատրաստել:
ԿԸՀ-ն պարզաբանում է Ապր 15,2013 17:57 Երևանի պետական մանկավարժական համալսարանի շենքի արտաքին պատը, որպես քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղ առանձնացնելը, որոշված է Երևանի քաղաքապետի 05.03.2013թ. թիվ 923-Ա որոշմամբ։ Այս որոշումը հանդիսանում է իրավաչափ վարչական ակտ. որևէ մեկի կողմից որոշման իրավաչափությունը վիճարկված չէ։ Այս մասին, մասնավորապես, ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանման մեջ: Անդրադառնալով “Համահայկական երիտասարդական ընդվզում” նախաձեռնության հաղորդագրությանը՝ ԿԸՀ-ն նշում …
Բացի Տարոն Մարգարյանից որեվէ այլ պոտենցիալ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց Ապր 15,2013 17:52 ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը facebook սոցցանցի իր էջում գրել է. “ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՐԵՎԱՆ, ԲԱՐԵՎ: Ավարտվեց Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթը: Ակնհայտ դարձավ, որ՚ 1. Ոչ իշխանական քաղաքական ուժերին չի հաջողվել ընտրությունները մայրաքաղաքային տնտեսությունից տեղափոխել քաղաքական հարթություն: 2. Բացի Տարոն Մարգարյանից որևէ այլ պոտենցիալ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց: 3. Ոչ իշխանական ուժերը, թեպետ չունեն միասնական …
ՍԱՏԿԱԾ ԾՈՎԱՅԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐ՝ ԱՆԳԼԻԱՅԻ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՓԻՆ Ապր 15,2013 17:50 Հարյուրավոր սատկած ծովային թռչուններ են հայտնաբերվել Անգլիայի հարավարևմտյան ափին, հայտնում է BBC-ն: Ենթադրվում է, որ թռչունների սատկելու պատճառը ջրային տարածքի աղտոտումն է: Նրանց մարմինները պատված են եղել կպչուն նյութով: Ինչպես պարզել են փորձագետները, այդ կպչուն նյութը բուտիլկաուչուկն է, որը նավերի շարժիչի արագությունը մեծացնելու նպատակով ավելացվում է վառելիքի մեջ:
Իրար են բախվել 4 մեքենաներ Ապր 15,2013 17:42 Ապրիլի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւանի Մովսես Խորենացիի եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկում իրար են բախվել “ԶԻԼ-130”, “Ֆորդ”, 2-ական “Օպել” եւ “Մերսեդես-Բենց” մակնիշի ավտոմեքենաները: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ “ԶԻԼ-130”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է Ապր 15,2013 17:33 Հայաստանում 2013թ. առաջին եռամսյակում հանցագործությունների թիվն աճել է: Նշված ժամանակահատվածում գրանցվել է 4322 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3968-ի դիմաց: 2013թ. առաջին եռամսյակում գրանցվել է ոչ մեծ ծանրության 2171 հանցագործություն` նախորդ տարվա 2032-ի դիմաց: Միջին ծանրության հանցագործություններն աճել են ընդամենը 4-ով` 1374 դեպք` նախորդ տարվա 1370-ի դիմաց: Շեշտակի աճել են ծանր հանցագործությունների դեպքերը` 746 հանցագործություն …
ՌԴ Մուրմանսկում սպանել են գործարար Վարդան Սարգսյանին Ապր 15,2013 17:31 ՌԴ Մուրմանսկում անհայտ անձը շենքի մուտքի մոտ սպանել է հայազգի գործարար Վարդան Սարգսյանին: Ոստիկանության տվյալների համաձայն՝ մարդասպանը գործարարին սպանել է մուտքից դուրս գալու պահին: Նրա վրա կրակել են երկու անգամ: Վարդան Սարգսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: Մուրմասնկի շրջանի ոստիկանության աղբյուրի համաձայն՝ Վարդան Սարգսյանը Կոլսկի գարեջրի գործարանի սեփականատերն է:
Դոլարի փոխարժեքը Ապր 15,2013 16:41 Ապրիլի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,460,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417 դրամ:
Բնապահպանական պետական տեսչության բացահայտումները Ապր 15,2013 16:37 Բնապահպանական պետական տեսչության կողմից 08.04-13.04.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 980.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 260.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից …
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
10 Հունվար 10:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականները Փաշինյանի ներկայությամբ քաշքշել են իրար․ ՔՊ նիստը ավարտվել է վեճով
09 Հունվար 14:23 Խուճապ են տարածել զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ հրաժարվեն զենքով գործելուց
09 Հունվար 23:47 Ծառերը ընկել են տների վրա, օդը աղտոտված է. դերասանուհին՝ ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակի մասին
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից