Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Ծառուկյանը հեռացավ սեղանի մոտից (տեսանյութեր) Մայիս 14,2013 22:20 Այսօր Աբովյան քաղաքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու օծման արարողությունից հետո, Գագիկ Ծառուկյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ն մոտեցան եկեղեցու բակում բացված սեղաններին, վերջինս օրհնեց այն, որից հետո Ծառուկյանը հյուրերի հետ մեկ գավաթ գինի խմեց ու հեռացավ: Ծառուկյանի հեռանալուն պես բազմահազար ժողովուրդը պարզապես …
Որպես մեղադրյալ ներգրավվել է ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը Մայիս 14,2013 19:00 Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը եւ ընտրողը ներգրավվել են որպես մեղադրյալ: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ …
Ռուսաստանում բռնաբարության համար հետախուզվողին գտել են Բագրատաշենում Մայիս 14,2013 18:38 Մայիսի 13-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 29-ամյա Սմբատ Հ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2012 թ. հունիսի 4-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
416.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց Մայիս 14,2013 18:32 Մայիսի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 8,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 416.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.5 դրամ:
Մոսկվայում ԿՀՎ գործակալի են ձերբակալել Մայիս 14,2013 18:19 Ռուսաստանի ԱԱԾ-ի աշխատակիցները մայիսի 14-ի գիշերը Մոսկվայում ձերբակալել են ԿՀՎ գործակալ Ֆոգլ Ռայան Քրիստոֆերին: Ամերիկացին գաղտնի է աշխատել` զբաղեցնելով Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի երրորդ քարտուղարի պաշտոնը: Լրտեսի մոտ հայտնաբերվել են կերպարանափոխման հատուկ միջոցներ, խոշոր գումար: Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը դեռ չի արձագանքել միջադեպին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Սնդիկի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան Մայիս 14,2013 18:08 Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վ.Գրիգորյանը, ձեռք բերելով և իրացնելու նպատակով իր մոտ պահելով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ, 2013թ. փետրվարի 9-ին …
Հայ հանդբոլիստուհիները կմեկնեն Ավստրիա Մայիս 14,2013 18:01 Մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականը կուղևորվի Ավստրիա, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի:Նրանք ընգրկված են 5-րդ խմբում: Վիճակահանությամբ բաժին են հասել ուժեղ մրցակիցներ: Վիեննայից 60 կմ հեռու գտնվող Թուլն քաղաքի մարզապալատում Հայաստանի հավաքականը մայիսի 17-ին, 18-ին և 19-ին կմրցի համապատասխանաբար Ավստրիայի, Հոլանդիայի և Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրստվել: Բացի այդ, …
Հարուցվել է քրգործ` այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ Մայիս 14,2013 17:58 Հայաստանի ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 03/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիվ 03/19 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարի կողմից ստացված հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թվով 4 անձինք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչներ չլինելով եւ նշված ընտրատեղամասում քվեարկելու իրավունք …
ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ Մայիս 14,2013 17:48 Մայիսի 16-ին եւ 17-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի “Arm Rock Fest” մրցույթ-փառատոնը: Մրցույթի առաջին օրը մասնակիցները կներկայացնեն համաշխարհային հիթեր, իսկ երկրորդ օրը` հեղինակային ստեղծագործություններ: Մրցույթի պրոդյուսեր Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կմասնակցեն 12 նոր խմբեր, 8-ը` Հայաստանից, 4-ը` Վրաստանից եւ Իրանից: “Arm Rock Fest”-ի կազմակերպիչներից մեկի` “The Beautified Project” ռոք խմբի անդամ Անդրե Սիմոնյանի խոսքով` …
Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացին Մայիս 14,2013 17:41 Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 11-ին, ժամը 21.00-ին, Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1963 թ. ծնված Սորդիա Օ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 1998 թ. մայիսի 5-ից ՌԴ Նիժեգորոդի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 18:16 Գործակալը, թմրանյութերի տիրակալը, միլիոնավոր դոլարներ ստանալը գիտեի, բայց որ ԱԱԾ-ից եմ, այդ մեկը չգիտեի. Սրբազան
19 Մայիս 19:01 Բացառիկ լուսանկարներ. Տարիների թշնամանք. ինչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահները
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով