Վարորդները խախտումների մասին տեղեկություն կստանան SMS-ների միջոցով Մայիս 22,2013 19:38 2013 թվականի ապրիլի 15-ից գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալու համակարգը: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, SMS հաղորդագրություն ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել ՀՀ ոստիկանության հետ համագործակցող “Նիկիտա Մոբայլ” ընկերության և “Մայքրոսոֆթ” ինովացիոն կենտրոնի կողմից համատեղ մշակված www.4car .am կայքում: …
Վարորդը սպառնացել է աշխատանքից ազատել իրեն կանգնեցրած ՃՈ-ներին Մայիս 22,2013 19:14 Այսօր՝ մայիսի 22-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Կոտայքի մարզում ուժեղացված ծառայություն կատարելու ժամանակ կանգնեցրել են 33-ամյա Արտակ Կոլյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, պարզվել է, որ նա նշված ավտոմեքենան վարում է ոչ սթափ վիճակում, և երբ բժշկական փորձաքննության է ենթարկվել, դա հաստատվել է։ 3 ժամից ավելի …
ԱՄՆ-ում 49-ամյա հայի են ձերբակալել Մայիս 22,2013 19:06 ԱՄՆ Բերբանկ քաղաքում ձերբակալել են 49-ամյա հայի, ով ծակել է հարևանների մեքենայի անվադողերը: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Գարի Քեշիշյանը ծակում հարևանների բակում կայանված երկու մեքենաների անվադողերը: Ոստիկանությունից հայտնել են, որ առաջին անգամ չէ, երբ 32-ամյա զույգի ավտոմեքենայի անվադողերը վնասվել են:
Կոտայքի մարզում փրկարարները Mitsubishi-ի մեջ փնտրում են օձին Մայիս 22,2013 19:01 Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 13։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի բնակիչներն ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նշված թաղամասի 37 տան դիմաց կայանված, 22-ամյա Արգիշտի Պողոսյանին պատկանող Mitsubishi մակնիշի 29 ՏՕ 398 համարանիշի ավտոմեքենայից օձ է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել …
Հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի պահելու մեղադրանքով Մայիս 22,2013 18:55 Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 21-ին, ժամը 20.15-ին, Արջուտ գյուղից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1971 թ. ծնված Թորոս Մ.-ն, որը 2010 թ. սեպտեմբերի 7-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի պահելու մեղադրանքով:
Գյումրիում կենսաթոշակների յուրացման գործով նախաքննությունն ավարտվել է Մայիս 22,2013 18:28 Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՚ Գյումրու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի, թաղման նպաստների և ժառանգվող գումարների հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձանց: …
Մարտունու զորամասում զինծառայողը կրակել է սպայի ուղղությամբ Մայիս 22,2013 18:25 Օրերս Գեղարքունիքի մարզի Մարտունու N զորամասում տեղի է ունեցել միջադեպ: Ըստ նախնական վարկածի, Ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանն իրեն ամրակցված ավտոմատից կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ: Ժամկետային զինծառայողին զայրացրել է այն փաստը, որ պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանը հրամանատարին զեկուցագիր է գրել՝ հերթապահության ժամանակ մաքրությունը չպահպանելու վերաբերյալ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական …
Դանակահարություն Սեվանում Մայիս 22,2013 18:14 Մայիսի 21-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լճաշեն գյուղից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Մհեր Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Լճաշեի ճանապարհին, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Մելիք Ղ.-ն սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է Մհեր Մ.-ին և պատճառել վնասվածքներ: Մհեր Մ.-ին տրվել է …
Ինչո՞ւ են լռում բնապահապանության նախարարությունն ու ոստիկանությունը Մայիս 22,2013 18:11 Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) եւ “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնությունը դիմել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին՝ կապված Տավուշի մարզի Պաղջուր գետի հովտում կատարված բնապահպանական խախտումների հետ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. “Ինչո՞ւ են լռում ՀՀ բնապահապանության նախարարությունն ու ոստիկանությունը Մայիսի 3-ին գրավոր դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարին, կապված դեռեւս անցյալ տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսների …
Վերջին դասը` մայիսի 24-ին Մայիս 22,2013 17:39 Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 25.05.2012 թվականի հրամանով հաստատված “Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա օրինակելի պլանների”` մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: Հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն “Վերջին դասի” միջոցառումներ:
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը