Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ. “Վեհափա՛ռ Տեր, Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ, Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ: 95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և մանավանդ այստեղ՝ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում: Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգևորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորո՛վ: Պատմական …