Հայաստանի` մինչեվ 19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Արարատ-ին Մայիս 28,2013 14:05 Մայիսի 25-ին Հայաստանի` մինչև 19 տարեկանների հավաքականն անցկացրեց երկրորդ ստուգողական հանդիպումը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում շարունակվող մարզական հավաքի շրջանակներում: Հֆֆ-ի կայքի փոխանցմամբ՝ Երևանի “Արարատ”-ի հետ հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով հօգուտ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի: Գոլերի հեղինակներ դարձան Արամ Մարգարյանը, Հովհաննես Մաճկալյանը և Արման Բարսեղյանը:
Վարուժան Հակոբյանը` Չիկագոյում Մայիս 28,2013 13:58 Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացված մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ 91 մասնակիցների մեջ գրավեց 5-րդ տեղը: 6 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը (ԱՄՆ), փոխանցում է “Շախմատային Հայաստանը”:
Մեղրիի անցակետից երեք իրանցիներ են բերման ենթարկվել Մայիս 28,2013 13:56 “Նելեգալ-2013” համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ՌԴ սահմանապահ զորքերի հետ համատեղ Մեղրիի մաքսակետում ծառայություն կատարելիս, մայիսի 25-ին, ժամը 06.00-ին, նշված անցակետից ոստիկանություն բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների: Հաղորդում է ոստիկանությունը: Բերման են ենթարկվել 22-ամյա Փեյման Է.-ին եւ 23-ամյա Մեհրդատ Յ.-ին, որոնք մայիսի 20-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին գողության …
Գետահովիտում փակել են բնապահպանների՝ հէկ տանող ճանապարհը Մայիս 28,2013 13:05 Բնապահպան Մարիամ Սուխուդյան Ֆեյսբուքում գրել է. “Կանաչ ջոկատն այս պահին Գետահովիտում է: Հանդիպեցինք գյուղացիների հետ: Նրանք պնդեցին, որ ամբողջ գյուղը դեմ է ՀԷԿ-ին: Նրանք պատրաստ էին միանալ մեզ և գալ ՀԷԿ-ի տարածք: Սակայն քիչ անց հայտնվեցին կրիմինալ թափթփուկներ, որոնք հանդես եկան՝ ասելով, թե իրենք գյուղի անունից կարող են ասել, որ գյուղը կողմ է ՀԷԿ-ին: Նստեցինք …
Գյումրու քաղաքապետն ընդունեց ՀՀ ում ԱՄՆ-ի դեսպանին Մայիս 28,2013 13:02 Մայիսի 27-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց դեսպանին և վերջինիս խնդրանքով ներկայացրեց քաղաքում վերջին շրջանում կատաված աշխատանքները, առանձնահատուկ կանգ առնելով հունիսի 30 ին նախանշված “Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքե ծրագրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների կազմակերպչական մասի վրա: Օգտնվելով առիթից Սամվել Բալասանյանը պաշտոնապես …
Սատկել են խոշոր եղջերավոր անասուններ Մայիս 28,2013 13:00 Մայիսի 28-ին` ժամը 11.23-ին քաղաքացի Գորոյանից “911” ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում իրեն պատկանող անասնագոմում, ս/թ մայիսի 23-ին սատկել են 4 խոշոր եղջերավոր անասուն: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներին, գյուղապետին և Շիրակի մարզի “Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայության կենտրոն” ՊՈԱԿԻ տնօրինությանը:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ՞ Մայիս 28,2013 12:39 Հունիսի 7-ին եւ 11-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական հանդիպումները կանցկացնի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում` մրցելով Մալթայի եւ Դանիայի հավաքականների հետ: Եվ անչափ կարեւոր է, թե ինչ մարզավիճակով են մոտենում այդ հանդիպմանը հավաքականի անդամները: Ցավալի է, որ ազգային հավաքականի երկարամյա փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին արդեն քանի հանդիպում չի խաղում Մոսկվայի “Դինամո”-ի կազմում, սակայն …
Շոտլանդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեվ Մայիս 28,2013 12:32 ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Շոտլանդիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու բանաձևի օգտին: Բանաձևը ներկայացրել է Մարկո Բիագին: Բանաձևի օգտին քվեարկել է 65 օրենսդիր: Բանաձևը խորհրդարանին էր ներկայացվել այս տարվա ապրիլի 18-ին՝ ապրիլի 24-ին ընդառաջ: “Խորհրդարանը …
Երկրաշարժ Վրաստանում Մայիս 28,2013 12:26 Ռիխտերի սանդղակով 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել այս գիշեր, ժամը 04:00-ին Վրաստանում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սուխումիից 10 կմ հեռավորության վրա: Աբխազիայի հետ սահմանային Սամեգրելո շրջանում ցնցումները զգացվել են 3,5-4 մագնիտուդ ուժգնությամբ: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան:
Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Առաջին Հանրապետության օրվա առիթով Մայիս 28,2013 12:05 Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Առաջին Հանրապետության օրվա առիթով. Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության տոնի առիթով: Այս տոնը խորհրդանշում է հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումը՝ անկախությունը: 1918 թվականի մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց ու մահու պայքարում հաղթանակ նվաճել՝ մեկ անգամ ևս վերահաստատելով հայի աննկուն կամքն ու ազատատենչությունը: Ուղիղ …
12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 19:41 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լափամանից կտրված աբիժնիկը իրենք էին, որ մի փոր հացի համար եկան Արցախը տվեցին.դերասան Գեւորգ Գեւորգյան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով