Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է Մայիս 28,2013 10:29 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ հայկական առաջին հանրապետությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ ընդունեց հռչակագիր, որտեղ ասված էր. “Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական …
Հրդեհ՝ Ծավ փոքր ՀԷԿ-ում Մայիս 28,2013 10:25 Մայիսի 27-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղում գտնվող հիդրոէլեկտրոկայանում այրվում են հոսանքափոխարկիչներ (տրանսֆորմատորներ): Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 23.22-ին: Այրվել են Լեսոմա ԲԲԸ-ին պատկանող Ծավ փոքր ՀԷԿ-ի 2500 կվտ/ժ հզորությամբ 2 հոսանքափոխարկիչներ և 3 տ. տրանսֆորմատորային յուղ:
Կարկտահարություն Արագածոտնի մարզում Մայիս 28,2013 10:23 Մայիսի 27-ին, ժամը 18.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական և Անտառուտ գյուղերում տեղացել է կարկուտ, ինչի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր և ցանքատարածքներ: Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար: Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ ,ՄԵՎԱՆԾե ՊՈԱԿ-ի կողմից: