ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մայիս 24,2013 00:00 ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ՈՒ ԻԼՀԱՄԸԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելիին (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակը եւ հակամարտության կարգավորման հեռանկարները: Ադրբեջանից համանախագահները կմեկնեն Հայաստան: ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԼՍԵԼՀՀ …
ԿՅԱՆՔՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է, ԱՅՆ ԷԼ` ԿՏՐՈՒԿ Մայիս 24,2013 00:00 Գազի սակագինը Հայաստանում կբարձրանա հուլիսի առաջին կեսին. այդ մասին երեկ հայտարարել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ քառօրյայից հետո երեկոյան խորհրդարանում անցկացված քննարկումների ժամանակ: Ավելի քան 2,5 ժամ տեւած քննարկումները երեկ, ըստ էության, վերածվեցին խորհրդարանական լսումների, ու արդյունքում բավական ուշագրավ փաստեր բացահայտվեցին:«Մենք բոլորս հայտարարում էինք, որ գազի սակագինը թանկացել է, բայց իշխանությունները …
ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ՇԱՀՈՒՄ Մայիս 24,2013 00:00 Միգրացիոն պետական ծառայությունը դեռեւս չի հրապարակել ապրիլի ընթացքում Հայաստանից մեկնումների եւ Հայաստան ժամանումների վերջին տվյալները: Ընդ որում, վերջին երկու ամսում այդ թվերը հրապարակվում են բավական ուշացումով. նախկինում ամեն ամսվա վիճակագրությունը ՄՊԾ կայքում դրվում էր հաջորդ ամսվա կեսերին: Ամենայն հավանականությամբ, իշխանություններն իրենք էլ են սարսափած ստեղծված պատկերից, ուստի գերադասում են ամեն անգամ հետաձգել այդ տվյալների հրապարակումը:
ՄԵՂՍԱԿԻՑ ԵՆ Մայիս 24,2013 00:00 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը համոզված է, որ եթե առաջիկայում Հայաստանի վիճակը կտրուկ վատանա, ապա այդ ամենի համար մեղավոր է ոչ միայն կառավարությունը, այլեւ ԱԺ այն պատգամավորները, որոնք կողմ քվեարկեցին կառավարության ծրագրին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ կառավարության ծրագիրն ընդունվեց 76 կողմ, 41 դեմ ձայների հարաբերակցությամբ, Արսենյանը նշեց. «Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի …
ՄԵՐՈՆՔ ԼՌՈՒՄ ԵՆ Մայիս 24,2013 00:00 Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ զրույցում մանրամասնել է ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների շրջանակներում քննարկվող Մադրիդյան սկզբունքները: «Ադրբեջանին ֆիքսված ժամկետում վերադարձվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները՝ փոխարենը հայկական կողմը, բացի անվտանգության երաշխիքից, ստանում է Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, տնտեսական զարգացում, փախստականների վերադարձ, հաղորդակցման բացում, մարդկանց լիարժեք կենսամակարդակի ապահովում, որն այժմ այնտեղ գործնականում …
ԲԱՑԻԼԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ Մայիս 24,2013 00:00 Կառավարության ծրագրի քննարկումները խորհրդարանում ավարտվեցին բավական թեժ մթնոլորտում:ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բավական կոշտ ելույթ ունեցավ. մեջբերելով կառավարության ձախողումներն ապացուցող վիճակագրական ցուցանիշներ՝ հայտարարեց. «Եթե դուք համարձակվում եք այսքան հանցագործություններից եւ ձախողումներից հետո հայցել խորհրդարանի վստահության քվեն, ապա մենք կարծում ենք, որ պատասխանը կստանաք ոչ թե մեզանից, այլ ՀՀ ժողովրդից»: Իշխանություններին սա դուր չեկավ, եւ …
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԵ՞Ն ՍՏՈՐԱԳՐԻ Մայիս 24,2013 00:00 ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քիչ հավանական համարեց ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջիկա բեկումնային փոփոխությունները: -Պարո՛ն Բաբայան, հետեւելով վերջին զարգացումներին` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները մոտենում են տրամաբանական ավարտին, եւ օր օրի օղակը սեղմվում է: Ձեզ համար նկատելի՞ չէ նման միտումը: -Ես այդպիսի բաներ …
Մայիս 24,2013 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում լարված մթնոլորտ է տիրում. ՀՀԿ-ականներից շատերը լարվել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու Դավիթ Հարությունյանի դեմ, ինչի պատճառը մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի նախագիծն է. Աբրահամյանն ու Հարությունյանը խորհրդարանական մեծամասնության անունից երաշխիք էին տվել, որ նախագահական ընտրություններից հետո այդ հանձնաժողովը կստեղծվի: Սակայն ՀՀԿ-ն վերջին պահին …
Մայիս 24,2013 00:00 ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, որ վերջերս հեռացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից՝ նոր ստեղծվելիք ՀՀՇ կուսակցությանը միանալու համար, ազատել է իր օգնականներից մեկին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչ այս Արզումանյանի վճարովի օգնականները (յուրաքանչյուրը կես դրույքով) ԱԴԿ-ական Մասիս Այվազյանի եւ Հովհաննես Ղազարյանի որդիներն էին` Նարեկ Այվազյանն ու Վահագն Ղազարյանը: Փաստորեն, հեռանալով «Ազատ դեմոկրատներից»՝ Արզումանյանն իրենից հեռացրել է ԱԴԿ-ական …
Մայիս 24,2013 00:00 Մայիսի 12-ին Արմավիրի մարզի Շենավան համայնքը եւս կարկտահարությունից մեծ վնասներ կրեց: Համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին տասն օրվա ընթացքում արդեն 42 տղամարդ է հասցրել մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: «Եթե կառավարությունը սերմը տա, ժողովուրդն ինչպե՞ս հողերը վարի, ինչո՞վ: Գազի, էլեկտրաէներգիայի վարձերն ինչպե՞ս վճարի: Ինչո՞վ են ապրելու մինչեւ աշուն, բա ձմե՞ռը,-ասաց …
28 Նոյեմբեր 23:12 Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
28 Նոյեմբեր 23:12 Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին