Գողության համար հետախուզվողին գտել են Մայիս 23,2013 18:25 Մայիսի 22-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շարուրի փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 49-ամյա Ռուբեն Պ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա մայիսի 22-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:
Հանքավայրի ուսումնասիրության ծրագրով կստեղծվի 75 աշխատատեղ Մայիս 23,2013 18:23 ՀՀ կառավարությունը ,Ատ-մետալսե ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող և 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016թ. մայիսի 30-ը։ Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար։ Կառուցվելու է բազմամետաղների մշակման արտադրամաս: Հետագայում վերամշակման ժամանակ առաջացած ,պոչերըե կիրառվելու են շինարարության, ապակու …
ՀԲ-ն 30 մլն դոլարի վարկ է հաստատել ՀՀ-ի համար Մայիս 23,2013 18:20 Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը մայիսի 23-ին հաստատել է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ներքո 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին: Այս մասին ասվում է բանկի տարածած հաղորդագրությունում: Ներդրման հիմնական նպատակը շահագործման ծախսերի կրճատումն է` պոմպային ոռոգման չորս համակարգեր ինքնահոս համակարգերի վերածելու ճանապարհով: Ոռոգման համակարգերի արդիականացման առաջարկվող ծրագրով կֆինանսավորվեն ինքնահոս ոռոգման համակարգերի ձևավորման աշխատանքներ Մեղրիում, Գեղարդալճում, …
Համայնքի ղեկավարը մեղադրվում է յուրացման մեջ Մայիս 23,2013 17:19 Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Շիրակի մարզի Հովնունի համայնքում յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Շիրակի մարզի Հովնունի համայնքի ղեկավարը, 2005-2013թթ. ընթացքում նույն համայնքի գյուղապետարանի հարկային գործակալի հետ նախնական համաձայնությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հողի հարկի դիմաց համայնքի բնակիչներից համապատասխան անդորրագրերով հավաքագրված գումարները գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել …
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՕՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ. ՃՈ Մայիս 23,2013 17:15 Վերջին զանգի օրը և դրանից հետո. առաջին անգամ ճանապարհային ոստիկանությունը այս տարի հայտարարել է ոչ թե անվտանգության տասնօրյակ, այլ միամսյակ: Հսկողության խստացման պատճառը ըստ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի վերջին ամիսների վիճակագրությունն է: Չորս ամսվա ընթացքում անչափահասների մասնակցությամբ ավտովթարները կարելի է ասել կրկնաապատկվել են: Ճանապարհայի ոստիկանները կոչ են անում ծնողներին հատկապես այդ օրը …
Դոլարի փոխարժեքն այսօր Մայիս 23,2013 17:02 “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ մայիսի 23-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 414.56 դրամ: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը գտնվում է 413-417 դրամ միջակայքում:
Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի դեսպանին Մայիս 23,2013 16:58 Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկիի հետ: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանին` անցնող տարիների ծառայության ու հայ-շվեյցարական կապերի ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: Նորին Սրբությունն իր խոսքում կարևորեց …
Գյուղացիական վարկերի համար ԿԲ-ում թեժ գիծ է բացվել Մայիս 23,2013 16:47 ՀՀ կենտրոնական բանկում գործում է թեժ գիծ +(374 10) 592 697, որին գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել յուրաքանչյուր աշխատանքային օր (ժամը 9:00-ից 18:00-ն)։ Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի կայքը։
Ձերբակալվել է Նուբարաշեն ՔԿՀ պետի նախկին տեղակալը Մայիս 23,2013 16:39 ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը: Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Ինչպես հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը 2012թ. փետրվարից …
Թուրքիայում սպանել են Չեչնիայի պատվավոր հյուպատոսին Մայիս 23,2013 16:34 Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մահափորձ է տեղի ունեցել Չեչնիայի պատվավոր հյուպատոսի նկատմամբ: Դեպքը տեղի է ունեցել հյուպատոսի գրասենյակի հարևանությամբ: Գրասենյակի անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է երկու մարդ արագ վազում գրասենյակի դիմացով: Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում:
28 Նոյեմբեր 23:12 Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
28 Նոյեմբեր 23:12 Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին