Այրվել է ավտոմեքենայի վարորդի խցիկը Հուլ 01,2013 11:03 Հուլիսի 1-ին, ժամը 03.51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 18 տան մոտակայքում այրվում է կայանված ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել` 04.22-ին: Ամբողջությամբ այրվել է Լ. Էվոյանին պատկանող չշահագործվող “ԳԱԶ-53” մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը:
Շրջակա միջավայրին հասցվել է 3.3 մլն դրամի վնաս Հուլ 01,2013 10:49 Բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.3մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 24 որոշում եւ հաշվարկվել է 3.3մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռիի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 6 դեպքերի քննության արդյունքում կայացվել է 350.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի …
Հրդեհ Արիկո-Գոռ ՓԲԸ-ում Հուլ 01,2013 10:44 Հուլիսի 1-ին, ժամը 03.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնու խճուղու թիվ 4 հասցեում` “Արիկո-Գոռ” ՓԲԸ-ի վառարանում, այրվում է յուղի շերտ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.46-ին, մարվել` 05.02-ին: Վառարանի մեջ այրվել է յուղի շերտ (3×3 մ):
Դրամապանակ գողացողը խոստովանական ցուցմունքներ է տվել Հուլ 01,2013 10:41 Օրերս Կանադայի մի քաղաքացուհի ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 27 երթուղու ավտուբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը՝ կանխիկ գումարով և բանկային քարտերով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանական ցուցմունքներ է տվել: Կատարվում է քննություն:
Օղակաձեվ այգում այրվել է հյութերի սառնարան եվ անձրեվանոց Հուլ 01,2013 10:32 Հուլիսի 1-ին, ժամը 05.52-ին ահազանգ է ստացվել, որ Ե. Քոչարի և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ Օղակաձև այգում, այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել` 06.12-ին: Վ. Գրիգորյանին պատկանող առևտրի կրպակի դիմաց այրվել է հյութերի սառնարան և անձրևանոց:
Հրդեհ` Ճարտարապետների միության շենքի տանիքում Հուլ 01,2013 10:18 Հունիսի 30-ին` ժամը 17.13-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 13 հասցեում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության շենքի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 17.47-ին:
Բնակարանի խոհանոցի հատակին 62-ամյա տղամարդու դիակ են գտել Հուլ 01,2013 10:15 Հունիսի 29-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ.Գալշոյան փողոցի թիվ շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել 52-ամյա Վարդան Ս.-ի դին: Մահվան պատճառների մասին …
Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ Հուլ 01,2013 10:09 Հուլիսի 1-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի 16-րդ փողոցի թիվ 14 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը (գյուրզա) և տեղափոխել անվտանգ տարածք:
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
08 Փետրվար 18:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերձավանի գյուղապետն անձամբ տանից նկարել ու հետևել է, թե ոնց են կյանքից զրկում հորաքրոջ որդուն
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
05 Փետրվար 12:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին քննչական են տարել ու մեղադրանք առաջադրել
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ