Հրդեհ` Ճարտարապետների միության շենքի տանիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 30-ին` ժամը 17.13-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 13 հասցեում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության շենքի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 17.47-ին:




Լրահոս