Այրվել է ավտոմեքենայի վարորդի խցիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 1-ին, ժամը 03.51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 18 տան մոտակայքում այրվում է կայանված ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել` 04.22-ին: Ամբողջությամբ այրվել է Լ. Էվոյանին պատկանող չշահագործվող “ԳԱԶ-53” մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը:




Լրահոս