ՓԱԿԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ Հուլ 09,2013 00:00 Հուլիսի 5-ին Թեղուտի եւ Շնողի բնակիչները փակել են դեպի հանքավայր տանող ճանապարհը: Համահայկական բնապահպանական ճակատի տեղեկացմամբ` բնակիչները բողոքում էին դեպի մատուռ տանող ճանապարհին օրեր առաջ տեղադրված դարպասների եւ հսկվող անցակետի դեմ՝ պահանջելով հանել դարպասները եւ իրենց ելքն ու մուտքը չխոչընդոտել:
ՀԱՆՈՒՆ ՍԻՐԱԾ ՏՂԱՅԻ Հուլ 09,2013 00:00 Հուլիսի 7-ին՝ ժամը 00:40-ին, Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակչուհի 1997թ. ծնված Լիլիթ Պողոսյանը դուրս էր եկել տանից եւ չէր վերադարձել: Ողջ գյուղը, կատարվածից սարսափած, փնտրել էր Լիլիթին: Ավելի ուշ աղջկան գտել էին տան մոտակայքում գտնվող թփուտներում, որտեղ նա թաքնվել էր:Ի՞նչն էր ստիպել 16-ամյա աղջնակին փախչել տանից եւ թաքնվել: Յաղդան համայնքի ղեկավար Վալենտինա Կերխանաջեւան «Ժողովուրդ»-ին ասաց. …
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ Հուլ 09,2013 00:00 Տոների պատճառով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ազատամարտիկների հանդիպումը չի կայացել: Մինչդեռ այն պետք է կայանար հուլիսի 7-ին: Ազատամարտիկները մտադիր են եւս մի քանի օր սպասել: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց հետեւյալը. «Սպասում ենք: Երկու-երեք օր ժամանակ ենք տալիս վարչապետին: Նրանք խոստացել են կանչել մեզ, եթե չկանչեն, ապա հրաժարվելու ենք նրա հետ հանդիպելուց»: Հիշեցնենք, …
ԱՆՀԱՅՏ Է Հուլ 09,2013 00:00 «Ոզնի» երգիծական հանդեսը կտպագրվի մինչեւ այս տարեվերջ, որից հետո հանդեսի ճակատագիրն անհայտ է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Ոզնի» երգիծական հանդեսի աշխատակից Գուրգեն Բալայանից: Հիշեցնենք, որ «Ոզնի» հանդեսի գլխավոր խմբագիրն էր երգիծաբան, գրող Արամայիս Սահակյանը, որն այս տարվա մարտի 14-ին կնքեց իր մահկանացուն: «Հանդեսը տպագրվում է ամիսը մեկ անգամ: Մինչեւ տարեվերջ կտպագրվի, իսկ հետո կտեսնենք, թե …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուլ 09,2013 00:00 ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎՀուլիսի 6-ին Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի 1 հասցեում գտնվող «Կակաչ» հանրակացարանի շենքում հայտնաբերվել է միջանցքում կախված 35-ամյա Ա. Ո.-ի դին: Նրա բնակարանում հայտնաբերված ցուցակներից պարզվել է, որ կինն ունի կուտակված պարտքեր, որոնք չի կարողացել մարել: Ինքնասպանն ամուսնացած էր, ուներ 2 երեխա: ԾԻՐԱՆԸ ՆԵԽԵԼ Է ՀԵՐԹՈՒՄԱրմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի բնակիչ Ռուզիկ Կիրակոսյանը երեկ …
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՓՈԽՎԵԼ Հուլ 09,2013 00:00 Դատելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված իրավաբանների համաժողովում ունեցած ելույթից` առաջիկայում ականատես ենք լինելու հայ-թուրքական հարաբերությունների նոր լարման: Հուլիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հրավիրված այդ համաժողովում Աղվան Հովսեփյանը մի քանի սկանդալային հայտարարություններ է արել, որոնք տրամագծորեն փոխում են մինչ այդ ՀՀ իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որդեգրած եւ …
ԿՀԱՆԴԻՊԵՆ Հուլ 09,2013 00:00 ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստվում են հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Ավելին, ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան երեկ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ եւ քննարկել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը: Ուշագրավն այն է, որ մյուս կողմից հետաձգվում է նրա այցը Հայաստան. սկզբում նախատեսված է եղել, որ Երեւան …
ՕՐԻՆԱՑ ԱԽՔ Հուլ 09,2013 00:00 Կառավարությունը մտադիր է երկարաձգել ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ «Հայասի գրուպ» ընկերությանը տված մաքսային արտոնությունների ժամկետը: Եվ կառավարության առաջիկա նիստում արդեն ընդգրկված է այդ որոշման նախագիծը: Գործադիրը մտադիր է մաքսային արտոնություններ սահմանել շոտլանդական վիսկու սպիրտի, էթիլ սպիրտի եւ ջինի վրա մինչեւ 2014թ. հունվարի 1-ը: Հատկանշական է, որ կառավարության բարեհաճությանն արժանացած «Հայասի գրուպ» ընկերությունը պատկանում է Ազգային …
ՄԵՐ ՀԱՇՎԻՆ Հուլ 09,2013 00:00 Ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փետրվարի 19-ին կայացրած վճռի՝ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 3 հազար 600 եվրոյին համարժեք դրամ է հատկացնելու «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» գործով որպես փոխհատուցում տալու համար: ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է այդ որոշման նախագիծը: Փաստորեն, հերթական անգամ առանձին դատավորների ապօրինությունների համար վճարում է Հայաստանի Հանրապետությունը հենց մեր` քաղաքացիներիս գրպանից …
ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ Հուլ 09,2013 00:00 Իշխանությունները կարծես թե բավական լուրջ են ընդունել կառավարության ծրագրում նշված դրույթը, որ Հայաստանը պետք է տեղ զբաղեցնի տիեզերական պետությունների շարքում: Բանն այն է, որ 2012թ. Հայաստանը ոչ միայն ներկրել, այլեւ արտահանել է տիեզերական սարքեր ու դրանց մասեր: Ըստ ԱՎԾ վիճակագրական տվյալների՝ 2012թ. Հայաստանն արտահանել է 51.9 հազար, ներկրել 79.1 հազար դոլարի տիեզերական սարքեր ու դրանց …
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից