ՀԱՆՈՒՆ ՍԻՐԱԾ ՏՂԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին՝ ժամը 00:40-ին, Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակչուհի 1997թ. ծնված Լիլիթ Պողոսյանը դուրս էր եկել տանից եւ չէր վերադարձել: Ողջ գյուղը, կատարվածից սարսափած, փնտրել էր Լիլիթին: Ավելի ուշ աղջկան գտել էին տան մոտակայքում գտնվող թփուտներում, որտեղ նա թաքնվել էր:
Ի՞նչն էր ստիպել 16-ամյա աղջնակին փախչել տանից եւ թաքնվել: Յաղդան համայնքի ղեկավար Վալենտինա Կերխանաջեւան «Ժողովուրդ»-ին ասաց. «Ես ինքս էլ էի գնացել այդ գիշեր նրանց տուն: Ստույգ չեմ կարող ասել, որ դա է եղել պատճառը, բայց իմացա, որ Լիլիթը տան անդամների հետ վիճել եւ փախել է սիրած  տղայի համար: Բայց հիմա ամեն ինչ կարգին է»: Գյուղապետի խոսքով` ընտանիքն ապրում է նորմալ պայմաններում, եւ Լիլիթը տան միակ երեխան չէ. ունի երկու եղբայր` Վանիկը եւ Լեւոնը:




Լրահոս