Հրդեհ Փեթակ տոնավաճառի մոտակայքում գտնվող պահեստում Սեպ 27,2013 14:24 Սեպտեմբերի 27-ին`ժամը 12:46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևանի փողոցի թիվ 5 հասցեում` “Փեթակ” տոնավաճառի մոտակայքում գտնվող պահեստում: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Վճարում ենք 100 դրամ շարժումը հանրային հանձնաժողով է նախաձեռնում Սեպ 27,2013 14:10 Մի քանի օր առաջ Տարոնը Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է կեղծ հանձնաժողով՝ տրանսպորտի ուղեվարձի ձեւավորման, դրա կիրառման մեխանիզմների քննարկման եւ առաջարկներ ներկայացնելու անվան տակ ուղեվարձը թանկացնելու նպատակով: Այդ մասին ասվում է “Վճարում ենք 100 դրամ” շարժման տարածած հայտարարության մեջ: “Փաստորեն, փորձ է արվում առանց համակարգային բարեփոխումների թանկացնել ուղեվարձը: Մենք հրաժարվել ենք այդ հակասահմանադրական եւ ձեւական հանձնաժողովի …
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին կալանավորելու են Սեպ 27,2013 13:24 Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի,շուրջ 1,5 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո՝ վերադառնալով հրապարակել է իր որոշումը: Ըստ այդմ, Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինվել է կալանքով: “Փաստինֆո”-ի փոխանցմամբ, դատարանը որոշում է կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Սուրենյանցին հայտնաբերելուց հետո …
Ոստիկանությունը Նախախորհրդարանի անդամի դեմ հարձակման մասին Սեպ 27,2013 13:16 Ոստիկանությունը հայտարարություն է տարածել երեկ՝ սեպտեմբերի 26-ին Նախախորհրդարան անդամի վրա կատարված հարձակման փաստով: “Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն եւ հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, …
Գյումրիում ցորենով բեռնված հինգ վագոն է շրջվել Սեպ 27,2013 13:15 Ոստիկանության Անիի բաժնում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06.45-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի հատվածում շուռ է եկել բեռնատար գնացքի ցորենով բեռնավորված 6 վագոն: Ըստ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Գյումրի-Դալարիկ երկաթուղային ուղեգծի բեռնատար գնացքը 7-8 պիկետում դուրս է եկել ուղեգծից և շրջվել, ինչի հետևանքով …
Քաղաքացիական շարժումը պահանջում է վերադարձնել Ծածկած շուկան Սեպ 27,2013 13:11 “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” քաղաքացիական շարժումը այսօր նամակ-պահանջագիր են հանձնել Մատենադարանում ընթացող “Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները” գիտաժողովի մասնակիցներին: Շարժման նամակում ասվում է. “Կարեւորելով “Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները” խորագրով գիտաժողովի դերը Հայաստանի մշակութային կյանքում՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում մի խնդրի, որն ուղղակիորեն կապված է գիտաժողովի ընթացքում ձեր կողմից քննարկվող թեմաներին: Հայ ազգն իր պատմության ընթացքում ինչպես իր …
ՀԱՅԻ մի թանկ տեսակ հեռացավ Սեպ 27,2013 13:09 Հայ մտավորականության խղճի ու բարոյականության խորհրդանիշերից մեկն էլ՝ Սոս Սարգսյանն էլ, հեռացավ… Հեռացավ 20-րդ դարավերջի ու 21-րդ դարասկզբի ազգային զարթոնքի, մեր գեղարվեստական կյանքի ամենաերեւելի ու շիտակ անհատականություններից մեկն էլ, որը վերջին տարիներին ապրում էր մեծագույն խռովքներով, ցավ զգում մեր աղավաղվող իրականության, մեր գետնաքարշ դարձող պետականության համար… Լինելով հրաշալի փաղանգի՝ Խորեն Աբրահամյան, Մետաքսյա Սիմոնյան, Մհեր Մկրտչյան, …
Գովազդային վահանակների ապամոնտաժումը շարունակվում է Սեպ 27,2013 12:28 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Ծրագրի շրջանակում ապամոնտաժվել է Աբովյան փողոցում տեղադրված գովազդային 9 մեծ վահանակ: Կորյուն և Ամիրյան փողոցներից ապամոնտաժվել է, համապատասխանաբար, 2 և 1 վահանակ: Ինչպես նախապես հայտարարվել էր, լրացուցիչ անհարմարություններից խուսափելու նպատակով, աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից …
Սպասվում է առանց տեղումների եղանակ Սեպ 27,2013 12:26 Սեպտեմբերի 27-ին ողջ հանրապետությունում դիտվող առանց տեղումների եղանակը կպահպանվի, փոփոխական ամպամածություն է սպասվում արևելյան շրջաններում, մնացած տարածքում կդիտվի պարզ եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 13-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով: Կայուն, առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև կիրակի: Երևանում`կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամի 7-10մ/վրկ: Գիշերը +8+10, ցերեկը +23+25, երեկոյան +18+20:
Վնասվածքներ է սատացել վիճաբանության ժամանակ Սեպ 27,2013 12:22 Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն և հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Սուրեն Գ.-ի դեմքին և …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան