Սեպ 28,2013 00:00 Երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ինքնասպան է եղել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ Ազգային ժողովի նախկին ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ֆելիքս Ղուշչյանի կինը: Մեր տեղեկություններով՝ նրա կինը՝ Նարինե Առաքելյանը, իրեն պատկանող բնակարանից (Կոմիտասի 38/1, 9-րդ հարկ) իրեն ցած է նետել: Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել: …
Սեպ 28,2013 00:00 Երեկ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին, որը նախօրեին հարցաքննվել էր կաշառակերության փաստով հարուցված քրեական գործով: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ Մարտիրոսյանին խոստացվել է դիմում գրելու դեպքում քրեական հետապնդման չենթարկել: Ի դեպ, Մարտիրոսյանի գործը որեւէ կապ չունի դատական կարգադրիչների հայտնի գործի հետ, այն նոր հարուցված քրգործ է: …
Սեպ 28,2013 00:00 ՀՀ անկախության տոնի առթիվ սպասվելիք համաներման մասին լուրերը մինչ օրս դեռ պաշտոնապես չեն հաստատվել: Բայց եւ չեն հերքվել: Դեռեւս օգոստոսի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց տեղեկություն, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընդգրկուն համաներում հայտարարել: Ու սպասվում էր, որ համաներում հայտարարելու առաջարկությամբ Ս. Սարգսյանը կդիմեր ԱԺ-ին հաջորդ շաբաթ սկսվելիք քառօրյայի ընթացքում: Սակայն ԱԺ-ում «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում …
ԻՆՔՆԱՀԵՐՔՈՒՄՆԵՐ Սեպ 28,2013 00:00 Գործող իշխանության մոտ սեփական խոսքի նկատմամբ անպատասխանատվության չափաբաժինն օրեցօր ավելանում է: Երկրում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ՝ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ Էդվարդ Նալբանդյանը, պարբերաբար հանդես են գալիս տրամագծորեն տարբեր հայտարարություններով՝ հերքելով իրենք իրենց: Օրինակ՝ կառավարության վերջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է շինարարության ոլորտը խթանելու ծրագրի մասին. «2013թ. ցուցանիշները, որոնք …
Ո՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԵՐԱՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ 1 ՄԼՆ ԵՎՐՈՆ Սեպ 28,2013 00:00 Շատերը կհիշեն, որ այս տարվա մարտին ԵՄ-ն 1 մլն եվրո էր տրամադրել ՀՀ-ում արտագաղթը կանխելու համար: Այդ նպատակով համապատասխան պայմանագիր էր ստորագրվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ միջազգային կազմակերպության հետ: Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո արդյոք կշարունակվի այս ծրագիրը, …
Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի Սեպ 27,2013 19:20 Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի և Մարգարյան 1-ին նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 88-ամյա կնոջ, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի: Տարեց կինը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Moody’s-ը Ba2 է գնահատել Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի վարկանիշը Սեպ 27,2013 19:02 Միջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպությունն այսօր Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու 6 տոկոսով 700 միլիոն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի վարկանիշը: Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը, Moody’s-ը վերահաստատել է նաև վարկանիշին տրված կայուն բնորոշումը: Միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ Ba2 վարկանիշը ստանալու համար հիմք է հանդիսացել Հայաստանի վարած ֆիսկալ զսպողական քաղաքականությունը, …
Օպերատիվ խորհրդակցություն՝ ոստիկանությունում Սեպ 27,2013 18:51 Սեպտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են “Կանալ-Կովկաս” լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են միջոցառման նախապատրաստման և իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի կողմից այս տարվա օգոստոսի 8-ին …
Սոս Սարգսյանին վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 29-ին Սեպ 27,2013 18:47 Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստում որոշվել է, որ մեծանուն դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին՝ “Համազգային” պետական թատրոնում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-13:30-ը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, …
ՎԱՐԴԱՆԻԿԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ-Ը ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ Սեպ 27,2013 18:11 Վերջին շրջանում գյումրեցիները հաճախ են կրկնում` “Վարդանիկի պոչը նորից բռնել են”: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմների վերջին ձերբակալություններից հետո գյումրեցիների ասածն այլ` թարմ հիմնավորում ունի: Հիմա էլ նախկին քաղաքապետի բիզնեսներից մեկն է հայտնվել ուշադրության կենտրոնում. խոսքը Գյումրիում վերջերս կառուցված “Ալեքսանդրապոլ” շքեղ հյուրանոցի մասին է: Ի դեպ, ժամանակին այս հյուրանոցի շուրջ զանազան քննարկումներ էին ծավալվել, …
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
07 Մայիս 08:21 Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման թափը.«Ժողովուրդ»
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց