Կեղծ դեղի ներմուծումը մերժվել է Սեպ 19,2013 21:24 Դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից ՀՀ տարածք ներմուծվող դեղերի փորձաքննության ընթացքում կատարված նույնականացման արդյունքում պարզվել է, որ “Վիտաֆլեքս” ՍՊԸ-ի կողմից Վրաստանից ներմուծվող Սանդոստատին 0,1մգ/մլ 1մլ ներարկման լուծույթ N5 դեղը չի համապատասխանում գրանցման նմուշին` առկա է կեղծիքի կասկած: Այդ մասին տեղեկացվել է ՀՀ-ում դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջը` Նովարտիս Ֆարմա ԱԳ (Շվեյցարիա) ընկերությանը, որն էլ հաստատել է կեղծիքը: …
Սուրեն Խաչատրյանը պատրաստվում է ընտանիքին հեռացնել երկրից Սեպ 19,2013 17:55 Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ,Ժողովուրդե-ի տեղեկություններով, պատրաստվում է իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, եւ որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչեւ հասարակությունը մոռանա իր տան բակում կատարվածը: Ս. Խաչատրյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, …
50-ական միլիոն դրամ` մարզպետարաններին Սեպ 19,2013 17:51 ՀՀ մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 50-ական միլիոն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետարաններին: Ընդհանուր առմամբ, 012-2013թթ. այդ նպատակով մարզպետարաններին է տրամադրվել 40 մլրդ դրամ:
Եղանակը Հայաստանում Սեպ 19,2013 17:47 Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի տարածքի մեծ մասում, բացառությամբ Արարատյան դաշտի, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ.: “Հայպետհիդրոմետ”-ի տվյալով՝ Երեւանում այս գիշեր եւ վաղը ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն՝ առանց էական տեղումների: Գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +13+15, ցերեկը՝ +26+28:
ԿԱՐԵՎՈՐՎԵՑ ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ Սեպ 19,2013 17:43 ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց ԱՄՆ-ի և Կանադայի կլինիկաների մի խումբ ճանաչված նյարդաբանների, ովքեր Երևանում են գտնվում “Կաթվածի բուժումը” միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը: Նախարարը բարձր գնահատեց հայազգի մասնագետների աջակցությունը Երևանի պետական բժշկական համալսարանի “Հերացի” հիվանդանոցային համալիրում անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոնի հիմնադրման և Հայաստանում նյարդաբանական …
ՀՔԾ-ն նույնպես Արգիշտի Կիվիրյանի դեպքում կոպտորեն խախտել է օրենքը Սեպ 19,2013 17:38 Շուրջ 50 օր է անցել “Արմենիա Թըդեյ” լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ բռնարարքի՝ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ առաջին դեպքից հետո: Այդուհանդերձ, քննությունը դոփում է նյութերի նախապատրաստության փուլում: Ըստ օրենսդրության, հետաքննություն անցկացնելու համար նախատեսված է 10-օրյա ժամկետ, որի ավարտին քննչական մարմինը պետք է որոշում կայացնի քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: …
Բացվեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր վարչական շենքը Սեպ 19,2013 17:29 Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացումը, որը հերթական կարևոր քայլն է համակարգի ծառայությունների աշխատանքային պայմանների բարելավման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և բարձրաստիճան սպաների …
Հումօր Սեպ 19,2013 17:26 -Գիտե՞ս Հրազդան գետի ու Րաֆֆի տարբերությունը: Հրազդան գետը պարզ գիտենք թե որտեղիցա գալիս ու որտեղա գնում…
Կառավարությունը վաղաժամ դադարեցրեց Արարատի քաղաքապետի լիազորությունները Սեպ 19,2013 17:19 Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահվան կապակցությամբ ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին որոշեց վաղաժամ դադարեցնել Արարատի քաղաքապետի լիազորությունները: Աբրահամ Բաբայանը համայնքի ղեկավար էր ընտրվել 2011 թ. հուլիսի 3-ին, մահացել է 2013 թ. օգոստոսի 15-ին: Քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 40 օրվա ընթացքում՝ վերջին կիրակի օրը: Ամենայն հավանականությամբ՝ դա կլինի հոկտեմբերի 27-ը: Ընտրություններն …
Բացահայտվել է 15 տարի առաջ կատարված սպանությունը Սեպ 19,2013 17:15 Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա իրավապահները ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի բնակիչ, նախկինում դատված, 1967 թ. ծնված Արմեն Շահբազյանին: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Շահբազյանը խոստովանեց, որ 1998 թվականի սեպտեմբերին հայրական տանը, գումարային հարցերի շուրջ …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին