Սուրեն Խաչատրյանը պատրաստվում է ընտանիքին հեռացնել երկրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ,Ժողովուրդե-ի տեղեկություններով, պատրաստվում է իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, եւ որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչեւ հասարակությունը մոռանա իր տան բակում կատարվածը: Ս. Խաչատրյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, բնականաբար, ասաց, թե դրանք սուտ տեղեկություններ են. “Չէ՛, էդ ո՞վ է ասում, դե ամեն օր մի բան են ասում, հո մենք ամեն օր չե՞նք մտածի, թե ինչ պատասխանենք: Ամեն օր ինչ-որ տեղեկություն է տարածվում, մի հայտարարություն են անում, հո մենք պարա՞պ չենք, որ նստենք, այդ սուտ տեղեկություններին պատասխանենք”: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցներից մահացավ Ավետիք Բուդաղյանը, իսկ Խաչատրյանի ձերբակալված որդին՝ Տիգրան Խաչատրյանը, եւ թիկնապահը՝ Զարզանդը, արդարացվեցին ու ազատ արձակվեցին:
“Ժողովուրդ” օրաթերթի 617 համար




Լրահոս