Կառավարությունը վաղաժամ դադարեցրեց Արարատի քաղաքապետի լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահվան կապակցությամբ ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին որոշեց վաղաժամ դադարեցնել Արարատի քաղաքապետի լիազորությունները:
Աբրահամ Բաբայանը համայնքի ղեկավար էր ընտրվել 2011 թ. հուլիսի 3-ին, մահացել է 2013 թ. օգոստոսի 15-ին:
Քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 40 օրվա ընթացքում՝ վերջին կիրակի օրը: Ամենայն հավանականությամբ՝ դա կլինի հոկտեմբերի 27-ը:
Ընտրություններն անցկացնելու համար ՀՀ կառավարությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրեց 3.9 մլն դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 1.2 մլն դրամ:




Լրահոս