ԼՈՒՐԵՐ Հոկ 29,2013 00:00 ԿՐԿԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆԵրեւանի Աջափնյակ վարչական շրջանի հանդբոլի (ձեռքի գնդակ) թիմի մասնակիցներին տարել են ոստիկանություն՝ հարցաքննության: Պատճառը հոկտեմբերի 14-ին Վանաձոր քաղաքում սպանված 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործն է: Երեկ այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց սպանված տղայի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը. «Ոստիկանությունում երեխաները շարունակել են պնդել, թե իրենք ականատես են եղել, որ որդուս դանակով հարվածել է Կարեն Կունգորցեւը: …
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ Հոկ 29,2013 00:00 Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 14 տարի, եւ կիրակի օրը Եռաբլուրը կրկին մարդաշատ էր: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընկերները եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ գնացել էին ծաղկեպսակ դնելու նրա շիրմաքարին: Եվ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս հուշահամալիրն արտահայտում էր մեր քաղաքական դաշտում առկա իրավիճակն իր ամենացնցուն դրսեւորումներով, թե քաղաքական ուժերը մարդկային ինչ փոխհարաբերություններ …
ԼՈՒՐԵՐ Հոկ 29,2013 00:00 ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶԻԿարծես թե սայլը տեղից շարժվում է: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը որոշել է դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու եւ համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ պարուսույց Նունե Մկրտչյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանին պարտքով գումար է տվել ու մինչ օրս չի …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հոկ 29,2013 00:00 ՀԱՅՐԸ ՁԵՌՔ Է ՔԱՇԵԼՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, երեկ ոստիկանության քննչական մարմնին հայտնել է, որ ինքը չի աշխատում, անվճարունակ է եւ չի կարող վճարել փաստաբանի ծառայությունների համար: Նրան հատկացվել է հանրային պաշտպան: Հիշեցնենք, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ …
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆ ՈՒ ՌԻՍԿԵՐԸ Հոկ 29,2013 00:00 2014թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 134 մլրդ, իսկ ծախսերը` 1 տրիլիոն 244 մլրդ դրամ. այդ մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների երեկվա նիստում ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը: 2013թ. համեմատ՝ հաջորդ տարվա պետական բյուջեն լինելու է մոտ 100 մլրդ դրամով ավելի: Տ. Սարգսյանը հասցրել էր նույնիսկ անվանակոչել պետական …
ԼՈՒՐԵՐ Հոկ 29,2013 00:00 ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԿիրակի օրը Վարդենիսի Սոթքի ոսկու հանքում կրկին դժբախտ դեպք է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 4 երեխաների հայր Վաչիկ Սաղաթելյանը ոսկու հանքում առկա թունավոր գազի պատճառով հենց հանքավայրում խեղդամահ է եղել: Բազմաթիվ անգամ մենք անդրադարձել ենք այն իրողությանը, որ Վարդենիս քաղաքի բնակիչները, չկարողանալով իրենց ամենօրյա հացը վաստակել, ստիպված մտնում են ոսկու հանք՝ գիտակցելով, …
ՀՀՇ-Ն ՎԵՐԱԾՆՎԵՑ ԵՎ ԸՆՏՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ Հոկ 29,2013 00:00 Շաբաթ օրը տեղի է ունեցել «Հայոց համազգային շարժման» վերականգնման հիմնադիր համագումարը: Ներկա են եղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը եւ այլք: Թեեւ հրավիրվել էին նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը եւ ՀԺԿ կուսակցության …
ԵՐԲ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԻՄԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ Հոկ 29,2013 00:00 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջեւ ծագած հակամարտությանը երեկ նոր թափ հաղորդվեց: ՀԱՕԿ-ի կողմից խոստացված հայտարարությունն ի վերջո եղավ, որտեղ կրկին նշվեց, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել օրենքի խախտումներով: «ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը եւ սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի …
Հոկ 29,2013 00:00 ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ խոստովանել է, որ Հայաստանում աղքատության մակարդակն ամենաբարձրն է տարածաշրջանում: Նա նաեւ ասել է, թե նախնական տվյալներով ՀՀ-ում աղքատությունը 35.8 տոկոսից կրճատվել է մինչեւ 35 տոկոս, այսինքն` հազիվ 0.8 տոկոսով: Գործող իշխանությունները ծրագրել են 2014թ. աղքատությունը հասցնել 32-33 տոկոսի, որը, ինչպես բացահայտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, արվելու է թոշակները բարձրացնելու …
Հոկ 29,2013 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին ՃՈ պետ Մարգար Օհանյանն այժմ Դուբայում է: Դեռեւս հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա Հայաստան, բայց իր շրջապատում հայտարարել է, թե 2 տարի անազատության մեջ գտնվելուց հետո փորձելու է միառժամանակ հանգստանալ ծովափին: Նշվում է նաեւ, որ Մ. Օհանյանը միացել է այժմ Դուբայում իրենց հանգիստը վայելող տրիոյին՝ ԱԺ …
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
11 Հուլիս 16:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ Շենգավիթի դատարանում 8 ամսական երեխայի մոր կալանավորումից․ օգնության կանչեր, լացուկոծ
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
09 Հուլիս 08:00 Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
27 Հունիս 22:40 Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին. Արա Զոհրաբյան